Անվանի հարձակվող Մարիո Բալոտելին տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Իթիֆակ», հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Իտալացի ֆուտբոլիստը 2025թ. հուլիսից ազատ գործակալ էր։ Նրա նախորդ ակումբն իտալական «Ջենոան» էր։ 35-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաև «Ինտերում», «Միլանում», «Մանչեսթեր Սիթիում», «Լիվերպուլում», «Նիցայում», «Մարսելում» և բազմաթիվ այլ ակումբներում։ Բալոտելին […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերն» ու «Նապոլին» գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեցին։ Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում կայացած խաղում «ներաձուրիից» գոլերը խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն և Հական Չալհանօղլուն։ Գործող չեմպիոնից դուբլ գրանցեց Սքոթ Մաքթոմինեյը` Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին պարտությունից փրկելով 81-րդ րոպեին։ Միլանյան գրանդի կազմում 62-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրում «Միլանը» «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Ֆիորենտինայի» հետ։ Տոսկանական ակումբից 66-րդ րոպեին հաշիվը բացեց Պիետրո Կոմուցոն, իսկ «ռուսոներիին» պարտությունից փրկեց Քրիստոֆեր Նկունկուն։ Մասիմիլիանո Ալեգրին երկրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց։ Միլանյան գրանդը նախորդ տուրում էլ չէր հաղթել «Ջենոային» (1:1)։ «Միլանը» 40 միավորով երկրորդ տեղում է, «Ֆիորենտինան»` 14 միավորով 18-րդ։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Լեգենդար, շվեդ նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի որդին` Մաքսիմիլիան Իբրահիմովիչը, կտեղափոխվի «Այաքս», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նիդերլանդների 36-ակի չեմպիոնը կվարձակալի 19-ամյա ֆուտբոլիստին։ Ամստերդամը ներկայացնող ակումբը վարձակալության ավարտին կունենա նաև վինգերի տրանսֆերային իրավունքը գնելու պայմանագրային իրավունք։ Մաքսիմիլիան Իբրահիմովիչը ծնվել է Շվեդիայի Լունդ քաղաքում։ Նա 2022թ. օգոստոսից հանդես էր գալիս «Միլանի» համակարգում։ Իբրահիմովիչը հանդես է եկել […]
Ավելին
«Ֆեներբահչեն» «Լացիոյից» ձեռք է բերել կիսապաշտպան Մատեո Գենդուզիին, հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Ստամբուլը ներկայացնող ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «բիանկոչելեստեին» վճարել է 28 միլիոն եվրո։ Գործարքը «Ֆեներբահչեի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է ու գերազանցել Քերեմ Ակթյուրքօղլուի ռեկորդը։ Ակումբը 2025թ. ամռանը Ակթյուրքօղլուին […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» «Էնիո Տարդինի» ստադիոնում հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Պարմային»։ «Ներաձուրիի» հաղթական գոլերը խփեց Ֆեդերիկո Դիմարկոն ու Մարկուս Թյուրամը։ Միլանյան գրանդից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմն Ա սերիայում տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակն ու 42 միավորով առաջին տեղում է։ «Պարման» 18 միավորով 15-րդն […]
Ավելին
Իտալացի անվանի հարձակվող Մարիո Բալետոլին կվերադառնա մեծ ֆուտբոլ ու պայմանագիր կստորագրի Արաբական Միացյալ Էմիրությունների երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալ Իթիֆակի» հետ, հաստատում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2028թ. հունիսի 30-ը ներառյալ։ 35-ամյա ֆուտբոլիստը 2025թ. հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում էր։ Նրա վերջին ակումբն իտալական «Ջենոան» էր, որի կազմում միայն 6 հանդիպման է մասնակցել։ […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Նիգերիայի ազգային հավաքականը 4:0 հաշվով ջախջախել է Մոզամբիկի թիմին։ «Աֆրիկյան բրազիլացիներից» դուբլ է գրանցել Վիկտոր Օսիմենը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ադեմոլա Լուքմանն ու Ակոր Ադամսը։ Լուքմանը նաև երկու ասիստ է կատարել։ «Ատալանտայի» հարձակվողը մրցաշարի ամենաարդյունավետ խաղացողն է։ Նա 3 խաղում 3 գոլ է խփել, կատարել 4 արդյունավետ […]
Ավելին
Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 3:1 հաշվով հաղթել է «Բոլոնիային»։ «Ներաձուրիից» գոլերը խփեցին Պյոտր Զելինսկին, Լաուտարո Մարտինեսն ու Մարկուս Թյուրամը։ «Ռոդոբլուիից» աչքի է ընկել Սանտիագո Կաստրոն։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման դուրս գալով 67-րդ րոպեին։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 39 միավորով վերադարձավ […]
Ավելին
«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, սոցցանցերում գրում է լրագրող Ռուդի Գալետին։ Բոսնիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ա սերիան ներկայացնող «Պիզան» ու «Կալյարին»։ Նշվում է, որ 27-ամյա հարձակվողին ձեռք բերել ցանկանում են ձեռք բերել նաև իտալական այլ ակումբներ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի չեմպիոնի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև լեհական ակումբները` […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026