Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Ֆրայբուրգը» սեփական մարզադաշտում մրցեց «Լանսի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում կողմերը գոլեր չէին խփել։ Պատասխան հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և թրիլերային սցենարով։ Առաջին կեսում ֆրանսիական ակումբն Էլյե Վայիի ու Դավիդ դա Կոստայի խփած գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։ Այդուհանդերձ, տանտերերը կարողացան իրենց մեջ ուժ գտնել ու փրկել հանդիպումն` այն […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Տոնի Կրոսը սոցցանցերի էջերում գրառում է կատարել` հայտարելով Գերմանիայի հավաքական վերադառնալու մասին. «Մարտից կրկին հանդես կգամ Գերմանիայի հավաքականում։ Ինչո՞ւ։ Մարզիչն ինձ խնդրեց, իսկ ես համաձայնեցի։ Վստահ եմ, որ Եվրոյի այս թիմն ունակ է շատ ավելին, քան կարծում են շատերը»,- գրել է 34-ամյա ֆուտբոլիստը։ Հիշեցնենք, որ Տոնի Կրոսը միջազգային կարիերան ավարտել էր Եվրո-2020-ի […]
Ավելին
«Լիվերպուլն» սկսել է առաջին քայլերը ձեռնարկել Յուրգեն Կլոպին փոխարինելու համար, ով 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից։ Sky Sports Deutschland-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը հայտնում է, որ գերմանացի մասնագետի փոխարինելու ամենահավանական թեկնածուն «Բայերի» ներկայիս գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն է։ Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբն արդեն կապվել է իսպանացի մասնագետի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ Ալոնսոյի ծառայություններով […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» դիտարկել է «Ունիոն Բեռլինի» կենտրոնական պաշտպան Դիոգու Լեյտեին վարձակալելու տարբերակը։ Ինչպես հայտնում է As-ը, «արքայական» ակումբը պորտուգալացի պաշտպանին դիտարկում էր որպես Դավիդ Ալաբայի կարճատև ու ժամանակավոր փոխարինող, ով ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ` «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին տպավորված էր 25-ամյա ֆուտբոլիստի խաղով, սակայն, ամեն դեպքում մադրիդյան ակումբը հրաժարվել է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը 2023/24 մրցաշրջանի ավարտին լքելու է զբաղեցրած պաշտոնը։ Ակումբն ու 50-ամյա մասնագետը համատեղ քննարկումից հետո որոշել են դադարեցնել համագործացկությունը։ Հիշեցնենք, որ Տուխելը մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2023 թ. մարտին։ «Ռեկորդ մայսթերը» գերմանացի մարզչի գլխավորությամբ մինչ այս անցկացրել է 44 հանդիպում, տարել 28 […]
Ավելին
63 տարեկանում մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Անդրեաս Բրեմեն։ Bild-ը գրում է, որ նախկին ֆուտբոլիստը մահացել է փետրվարի 20-ի գիշերը Մյունխենում։ Նրա մոտ սրտի կանգ է արձանագրվել։ Բրեմեին հոսպիտալացրել են, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Բրեմեն, որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել «Կայզերսլաութերնի», «Բավարիայի», «Ինտերի», «Սաարբյուքենի» և «Սարագոսայի» կազմում։ Բրեմեն «Բավարիայի» ու «Կայզերսլաութերնի» հետ […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է 2000 թ. սկսած թոփ-5 առաջնություններում և բոլոր այլ մրցաշարերում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստներին, որոնք կարիերայի ընթացքում տիտղոս չեն նվաճել. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 2:3 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Բոխումից»։ Մյունխենյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Դայո Ուպամեկանոն, ով 77-րդ րոպեին ստացավ երկրորդ դեղին քարտը` հեռացվելով դաշտից։ Ֆրանսիացի պաշտպանը երկրորդ պաշտոնական խաղում անընդմեջ հեռացվում է դաշտից։ 25-ամյա ֆուտբոլիստը կարմիր քարտ էր ստացել նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Լացիոյի» դեմ դիմակայության առաջին խաղում (0:1) […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Բավարիան» «Վոնովիա Ռուրշտադիոն» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Բոխումի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց. «ռեկորդ մայսթերը» պարտվեց 2:3 հաշվով։ «Բոխումի» հաղթական գոլերը խփեցին Տակումա Ասանոն, Կևին Շլոտերբեկը և Կևին Շտոգերը։ Թոմաս Տուխելի թիմից աչքի ընկան Ջանալ Մուսիալան և Հարի Քեյնը։ Այս հաղթանակից հետո «Բոխումը» վաստակեց 25 միավոր` բարձրանալով 11-րդ […]
Ավելին
Սեբաստիան Ալեն Կոտ դ’Իվուարի հավաքականի կազմում Աֆրիկայի ազգերի գավաթի հաղթող դառնալուց հետո վերադարձել է «Բորուսիա Դորտմունդ»։ Ռուրյան ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին դիմավորել է ինչպես հերոսի։ Ալեն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում անցկացրած 4 խաղում խփել է 2 գոլ` իր թիմին հաղթանակ պարգևելով մրցաշարի կիսաեզրափակիչի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և եզրափակիչի Նիգերիայի դեմ խաղերում։ Հիշեցնենք, որ Սեբաստիան Ալեի մոտ […]
Ավելին
1 4 5 6 7 8 259

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023