Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
ՈւԵՖԱ-ն հայտնել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը։
Լավագույնի կոչմանն արժանացել է «Աթլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը, ով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Յուվենտուսի» դեմ հանդիպմանը աչքի ընկավ խփած գնդակով։
Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Ռահիմ Սթերլինգը («Մանչեսթեր Սիթի»), Տիագո Ալկանտարան («Բավարիա») և Ժեզոն Դենայերը («Լիոն»)։