Բարսելոնան կրկին ձախողվում է. Բավարիան ջախջախեց կատալոնական ակումբին🎥

Բարսելոնան կրկին ձախողվում է. Բավարիան ջախջախեց կատալոնական ակումբին🎥

27/10/2022 - 00:50

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Բավարիայի» դեմ։

Հանդիպման առաջին կեսում «բլաուգրանան» ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին, իսկ հյուրերն ունեցան երկու իրական գոլային պահ, որոնք վերածեցին դարպասի գրավման` ստանալով երկու գնդակի առավելություն. աչքի ընկան Սադիո Մանե ու Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը։

Երկրորդ կեսում Յուլիան Նագելսմանի թիմը խաղը հանգստացրեց, իսկ խաղավերջում Բեմջամեն Պավարը դրեց հանդիպման վերջակետը։

Այսպիսով, «Բավարիան» հաղթեց 3:0 հաշվով։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Ինտեր» 4:0 «Վիկտորիա Պլզեն»

C խումբը 5-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. «Բավարիա» – 15 միավոր
  2. «Ինտեր»  – 10 միավոր
  3. «Բարսելոնա» – 4 միավոր
  4. «Վիկտորիա Պլզեն»  – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023