Ինտերը վստահ խաղով ջախջախեց Վիկտորիա Պլզենին` Բարսելոնային ուղարկելով Եվրոպա լիգա 🎥

Ինտերը վստահ խաղով ջախջախեց Վիկտորիա Պլզենին` Բարսելոնային ուղարկելով Եվրոպա լիգա 🎥

26/10/2022 - 22:34

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ինտերը» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Վիկտորիա Պլզենի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «ներաձուրիներ» խաղային ու տարածքային լուրջ առավելություն` վստահ խաղով ջախջախելով 4:0 հաշվով։

Միլանյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Հենրիխ Մխիթարյանն ու Ռոմելու Լուկակուն։

Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

«Բարսելոնա» – «Բավարիա»

C խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. «Բավարիա» – 12 միավոր
  2. «Ինտեր» (անցկացրած 5 հանդիպում) – 10 միավոր
  3. «Բարսելոնա» – 4 միավոր
  4. «Վիկտորիա Պլզեն» (անցկացրած 5 հանդիպում) – 0 միավոր

Այսպիսով, «Ինտերը» նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ «Բարսելոնան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023