Ըմբշամարտի ԵԱ. Արման Ավագյանը նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Պայքարի մեջ են մտել 79 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Արման Ավագյանը։ Վերջինս մեկնարկային երկու գոտեմարտերում հաղթել է նույն` 5:1 հաշվով և դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ ու մրցելու է հույն մրցակցի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am