Author Archives: Miqayel

ԱՊԼ-ում ցանկանում են VAR-ի պատասխանատուների և գլխավոր մրցավարի զրույցները լսելի դարձնել հանրության համար

Ինչպես տեղեկացնում է  Daily Mail-ը, Պրեմիեր լիգայի ղեկավարությունը ցանկանում է VAR համակարգի պատասխանատուների և հանդիպման գլխավոր մրցավարի զրույցները լսելի դարձնել հանրության համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ Պրեմիեր լիգան ցանկանում է նման նորարարություն կիրառել, որպեսզի երկրպագուների համար ավելի հասկանալի լինի տվյալ գործընթացն ու կայացված որոշումները: Նշվում է, որ Պրեմիեր լիգայի բարձրաստիճան պաշտոնյաներն այդ հարցի շուրջ այժմ բանակցություններ են […]

Մեսսին, հանուն Բարսելոնա վերադառնալու, պատրաստ է էականորեն նվազեցնել աշխատավարձը

ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին, ով որոշել է հեռանալ փարիզյան ակումբից, մտադիր է վերադառնալ «Բարաելոնա»։ Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, արգենտինացի ֆուտբոլիստը, հանուն կատալոնական ակումբ վերադառնալու, պատրաստ է երեք անգամ նվազեցնել աշխատավարձը։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում 35-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 10 մլն եվրո։ Հաղորդվում է, որ Մեսսիի` «բլաուգրանայի» շարքերը վերադառնալու հարցում կարևոր դերակատարություն է ստանձնել […]

Դրամա «Ամեքսում». Բրայթոնը 90+9-րդ րոպեին հաղթանակ կորզեց ՄՅՈՒ-ի դեմ խաղում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրից հետաձգված խաղում «Բրայթոնն» «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը գրավում. 90+9-րդ րոպեին «ճայերին» հաղթանակ պարգևեց Ալեքսիս Մաք Ալիսթերը, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։ Այսպիսով, «Բրայթոնը» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո Ռոբերտո Դե Ձերբիի թիմը վաստակեց 55 միավոր` բարձրանալով 6-րդ հորիզոնական։ «Կարմիր սատանաները», 63 միավորով, 4-րդն են։ […]

Նապոլին 33 տարի անց դարձավ Ա սերիայի չեմպիոն 🎥

Իտալական Ա սերիայի 33-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Ուդինեզեի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում գրանցվեց 1:1 հաշիվը։ Տանտերերի կազմից 13-րդ րոպեին հաշիվը բացեցՍանդի Լովրիչը, իսկ Նեապոլից ժամանած հյուրերի պատասխան գոլը 52-րդ րոպեին խփեց Վիկտոր Օսիմենը։ Այս ոչ-ոքիից հետո «Նապոլին» վաստակեց 80 միավոր և առաջնության ավարտից 5 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ` 33 տարի […]

Միայն մեկ ակումբ է Մեսսիին պայմանագրի պաշտոնական առաջարկ կատարել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից: Reuters գործակալությունը հայտնում է, որ անցնող ամիսների ընթացքում արգենտինացի ֆուտբոլիստին պայմանագրի պաշտոնական առաջարկ միայն մեկ ակումբ է կատարել: Խոսքը Սաուդյան Արաբիան ներկայանցող «Ալ Հիլալի» մասին է: Դեռևս նախորդ ամիս ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնեց, որ «Ալ Հիլալը» 35-ամյա ֆուտբոլիստին […]

Բելինգհեմը կդառնա Ռեալի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում: Ըստ The Times-ի տեղեկությունների՝ ռուրյան ակումբն անգլիացի ֆուտբոլիստի վաճառքից ցանակնում է վաստակել նվազագույնը 130 մլն ֆունտ (148 մլն եվրո) ու սպասվում է, որ «սերուցքայինները» պատրաստվում են բավարարել «Բորուսիայի» ֆինանսական պահանջը: Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը 19-ամյա կիսապաշտպանին առաջարկել է տարեկան […]

Անգլիական գրանդը պայմանագիր է առաջարկել Ալեքսիս Մաք Ալիսթերին

«Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերն, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը: Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլը»: Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբի ներկայացուցիչները ֆինանսական առաջարկ են կատարել 24-ամյա կիսապաշտպանին՝ ներկայացանելով նաև «Լիվերպուլի» մարզական ծրագիրը: Այժմ կողմերը բանակցություններ են վարում, սակայն դեռևս համաձայնության չեն հասել: Ռոմանոն հաստատում […]

Հոլանդը գերազանցել է ԱՊԼ-ի մեկ մրցաշրջանի ընթացքում խփած անհավանական ռեկորդը🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։ «Քաղաքաբնակների» կազմից հերթական գոլը խփեց Էրլինգ Հոլանդը, ով Պրեմիեր լիգայում խփած գնդակների քանակը հասցրեց 35-ի և շարունակում է գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նորվեգացի հարձակվողը մեկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի շրջանակում խփած գոլերի քանակով անհավանական ռեկորդ սահմանեց` գերազանցելով Էնդի Քոուլի […]

Գվարդիոլա. «Արսենալը հաղթել է մրցաշրջանի գլխավոր տիտղոսը` 7 տարի անց նվաճելով ՉԼ ուղեգիր»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Արսենալի» երկրպագուներին հորդորել է ուրախանալ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու կապակցությամբ. ««Արսենալն» արդեն որակավորվել է Չեմպիոնների լիգայի հաջորդ խմբային փուլին։ Միգուցե, «Արսենալի» տրամադրությունը մի փոքր ընկել է Պրեմիեր լիգայի առաջատարությունը կորցնելուց հետո, սակայն նրանք արդեն հաղթել են մրցաշրջանի գլխավոր տիտղոսը` 7 տարի անց նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Ֆինանսական տեսանկյունից դա […]

Միլանի ձախողումը. «ռոսոներիները» թանկարժեք միավորներ կորցրին Կրեմոնեզեի դեմ խաղում🎥

Իտալական Ա սերիայի 33-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Կրեմոնեզեի» դեմ։ Չանայած հանդիպման ողջ ընթացքում «ռոսոներիներն» ունեին խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Դեռ ավելին` Ստեֆանո Պիոլիի թիմը մեծ դժվարությամբ խուսափեց պարտությունից։ Հանդիպման հաշիվը 77-րդ րոպեին բացեց Դավիդ Օկերեկեն, իսկ «Միլանի» պատասխան գոլը 90+3-րդ րոեին խփեց Ժունիոր Մեսիասը։ […]

1 676 677 678 679 680 1,935