Միլանի ձախողումը. «ռոսոներիները» թանկարժեք միավորներ կորցրին Կրեմոնեզեի դեմ խաղում🎥

Միլանի ձախողումը. «ռոսոներիները» թանկարժեք միավորներ կորցրին Կրեմոնեզեի դեմ խաղում🎥

04/05/2023 - 01:09

Իտալական Ա սերիայի 33-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Կրեմոնեզեի» դեմ։

Չանայած հանդիպման ողջ ընթացքում «ռոսոներիներն» ունեին խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։

Դեռ ավելին` Ստեֆանո Պիոլիի թիմը մեծ դժվարությամբ խուսափեց պարտությունից։

Հանդիպման հաշիվը 77-րդ րոպեին բացեց Դավիդ Օկերեկեն, իսկ «Միլանի» պատասխան գոլը 90+3-րդ րոեին խփեց Ժունիոր Մեսիասը։

Այս ոչ-ոքիից հետո միալանյան ակումբը վաստակեց 58 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Նշենք, որ 58-ական միավոր ունեն նաև «Ատալանտան» ու «Ռոման», որոնք լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում են համապատասխանաբար 5-րդ և 7-րդ հորիզոնականները։

«Կրեմոնեզեն», 21 միավորով, 19-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023