Խվիչայի տպավորիչ գոլը լավագույնն է ճանաչվել Ա սերիայի 2022/23 մրցաշրջանում🎥
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում կայացած «Նապոլի» – «Ատալանտա» (2:0) խաղում Խվիչա Կվարացխելիայի խփած տպավորիչ գոլը լավագույնն է ճանաչվել առաջնորթյան 2022/23 մրցաշրջանում։ Հիշեցնենք, որ «Նապոլին« մրցաշրջանի արդյունքներով դարձել է Ա սերիայի չեմպիոն, իսկ վրացի վինգերն առաջնության շրջանակում անցկացրած 34 խաղում դարձել է 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am