Կրասնոդարը սահմանել է Էդուարդ Սպերցյանի հրաժարագինը

Կրասնոդարը սահմանել է Էդուարդ Սպերցյանի հրաժարագինը

23/06/2023 - 11:17

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ բազմաթիվ անվանի ակումբների ուշադրության կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է SportItalia-ն, 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ֆավորիտն «Այաքսն» է։

Աղբյուրի փոխանցմամբ` հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Սասուոլոն», «Ինտերն» ու «Ֆիորենտինան»։

Որոշ աղբյուրներ գրում են նաև, որ Սպերցյանին իրենց շարքերում ցանկանում են տեսնել նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Բորուսիա Մյոնխենգլադբախը»։

Հաղորդվում է, որ «Կրասնոդարը» սահմանել է Սպերցյանի հրաժարագինն ու նրա վաճառքից ցանկանում է ստանալ նվազագույնը 18 մլն եվրո։

Հավելենք, որ Սպերցյանը «ցլերի» սան է, որի կազմում անցկացրել է 75 հանդիպում` դառնալով 22 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023