Author Archives: Miqayel

Պաշտոնական. Սթիվեն Ջերարդը նշանակվեց Ալ Էթիֆաքի գլխավոր մարզիչ

Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան ներկայանցող «Ալ Էթիֆաքի» պաշտոնական կայքն, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սթիվեն Ջերարդը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ 43-ամյա մասնագետը ժամանակին մարզել է «Ռեյնջերսը» (2018-21 թթ.) և «Աստոն Վիլլան» (2021-22 թթ.)։ Բացի դրանից, Ջերարդը 2017-18 թթ. աշխատել է նաև «Լիվերպուլի» տարբեր տարիքային թիմեր։ […]

Էտոյի դուստրը պահանջում է ազատազրկման ենթարկել իր հորը

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին հարձակվող Սամուել Էտոյի դուստրը պահանջում է ազատազրկման ենթարկել իր հորը։ Բանն այն է, որ 2022 թ. փետրվարին կամերունցի նախկին ֆուտբոլիստը 4 տարվա դատավարությունից հետո Էրիկա Դո Ռոսարիո Նևեսին ճանաչել է որպես իր դուստր` պարտավորվելով նաև ամսական 1400 եվրոյի չափով ալիմենտ վճարել նրան։ Այդուհանդերձ, այս ընթացքում Էտոն […]

Պոչետինո. «Վերջին 10-15 տարում Չելսին Անգլիայի լավագույն ակումբն է»

Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին. ««Չելսիում» աշխատելն ինձ համար հաճելի է և մեծ պատիվ։ Ես շատ լավ գիտեմ այս ակումբը, որն աշխարհում լավագույններից է։ Մենք քրտնաջան աշխատելու ենք, որպեսզի երկրպագուները կարողանան վայելել ֆուտբոլը, իսկ «Չելսիի» պատմությունը կապված է հաղթանակների հետ, բայց կարևոր է նաև, թե ինչպես ենք դրանց հասնելու։ Հաղթական […]

Պաշտոնական. Սանդրո Տոնալին տեղափոխվեց Նյուքասլ

Ինչպես տեղեկացնում է «Նյուքասլի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ «կաչաղակները» գործարքի դիմաց վճարել են 70 մլն եվրո։ Իտալացի ֆուտբոլիստը «Միլանի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. սեպտեմբերից` անցկացրած 130 խաղում դառնալով 7 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ […]

Միխայիլ Մուդրիկի հիասքանչ գոլային փոխանցումը Ֆրանսիա Մ-21-ի դեմ խաղում🎥

Անցնող օրերին Վրաստանում և Ռումինիայում ընթանում է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Ուկրաինայի Մ-21 հավաքականը 1/4 եզրափակիչում 3:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց Ֆրանսիա Մ-21-ի նկատմամբ։ Հանդիպման հերոսներից դարձավ ուկրաինացիների վինգեր Միխայիլ Մուդրիկը, ով 44-րդ րոպեին հիասքանչ գոլային փոխանցում կատարեց Գեորգի Սուդակովին։ Նշենք, որ Սուդակովն այդ դրվագում դարձավ դուբլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:1 հաշիվը։ 20-ամյա հարձավողն ընթացիկ Եվրոպայի […]

Աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահներն` ըստ Transfermarkt-ի

Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահների լավագույն տասնյակը, որն ունի հետևյալ տեսքը. Նշենք, որ լավագույն տասնյակից դուրս է մնացել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, ով նույնպես գնահատվում է 35 մլն եվրո, սակայն Transfermarkt-ը ցանկը կազմելիս հաշվի է առնում նաև տարիքը` նախապատվությունը տալով ավելի երիտասարդ ֆուտբոլիստներին։ Գերմանացի դարպասապահն այժմ 31 տարեկան է և 7-10-րդ […]

Իսպանական գրանդը դիտարկում է գնման իրավունքով Կանսելուին վարձակալելու տարբերակը

«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա մանկունյական ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրված լինել պորտուգալացի պաշտպանի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանայի» սպորտային տնօրենի պարտականությունները կատարող Դեկուն կարծում է, որ ակումբի աջ պաշտպանի դիրքն ամրապնդման կարիք կա։ Նշվում է, որ կատալոնական ակումբը դիտարկում է 29-ամյա […]

Մրցավարները հրաժարվել են շարունակել սպասարկել Սլավիա – Ռակուվ ընկերական հանդիպումը🎥

Հուլիսի 2-ին «Սլավիա Պրահան» (Չեխիա) 2023/24 մրցաշրջանի նախապատրաստական հավաքի շրջանակում ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթեց լեհական Էկստրակլասայի գործող չեմպիոն «Ռակուվին»։ Խաղն արտառոց ընթացք ստացավ, քանի որ 11-րդ րոպեից ավստրիացի գլխավոր մրցավար Լինո Հայդուկն ու նրա անձնակազմը հրաժարվեցին շարունակել սպասարկել հանդիպումը։ Բանն այն է, որ ավստրիացի մրցավարի ու «Ռակուվի» կիսապաշտպան Յանիս Պապանիկոլաուի միջև միջադեպ տեղի ունեցավ, […]

Պաշտոնական. Դոմինիկ Սոբոսլայը տեղափոխվեց Լիվերպուլ📸

Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ մերսիսյադյան ակումբը գործարքի դիմաց «ցլերին» վճարել է հունգարացի ֆուտբոլիստի հրաժարագինը` 70 մլն եվրո։ 22-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես է գալու «8» համարի մարզաշապիկով։ Նշենք, որ այս գործարքը դարձել […]

Ինտեր Մայամիի նախագահը նշել է, թե որքան է լինելու Մեսսիի աշխատավարձը

«Ինտեր Մայամիի» նախագահ Խորխե Մասը նշել է, թե թիմի նորեկ Լեո Մեսսին որքան աշխատավարձ է վաստակելու. «Ըստ պայմանագրի` Մեսսիի տարեկան աշխատավարձը լինելու է 50-60 մլն դոլլար։ Ես 3 տարի աշխատել եմ` Մեսսիի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Apple-ի հետ պայմանագիրը մեծ խթան հանդիսացավ այս գործարքի իրականացման համար։ Մեկուկես տարին շատ խիտ գրաֆիկով է անցել։ Բազմաթիվ բանակցություններ […]

1 632 633 634 635 636 1,932