Էտոյի դուստրը պահանջում է ազատազրկման ենթարկել իր հորը

Էտոյի դուստրը պահանջում է ազատազրկման ենթարկել իր հորը

04/07/2023 - 11:42

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին հարձակվող Սամուել Էտոյի դուստրը պահանջում է ազատազրկման ենթարկել իր հորը։

Բանն այն է, որ 2022 թ. փետրվարին կամերունցի նախկին ֆուտբոլիստը 4 տարվա դատավարությունից հետո Էրիկա Դո Ռոսարիո Նևեսին ճանաչել է որպես իր դուստր` պարտավորվելով նաև ամսական 1400 եվրոյի չափով ալիմենտ վճարել նրան։

Այդուհանդերձ, այս ընթացքում Էտոն խուսափել է կատարել իր պարտականությունը, և նրա դստեր փաստաբան Ֆերնանդո Օսունայի խոսքով, նախկին ֆուտբոլիստն Էրիկային պարտք է 90 հազար եվրո։

«Նա իր դստերն ավելի քան 5 տարի է չի վճարում ալիմենտը և շարունակում է արհամարհել դատարանի կայացրած որոշումը։ Էրիկայի ֆինանսական վիճակն այժմ շատ վատ է, մինչդեռ Էտոն շքեղ կյանքով է ապրում»,- նշել է Օսունան El Diario de Sevilla-ին տված հարցազրույցի ժամանակ։

Բացի դրանից, փաստաբանը Էտոյի Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում լինելը որակել է որպես «աննորմալ»` հաշվի առնելով նրա բոլոր քրեական գործերը։

Հատկանշական է, որ Էտոն ժամանակին Իսպանիայիում մեղավոր է ճանաչվել հարկերը և իր մյուս երեխաներից մեկին ալիմենտը չվճարելու համար։

Ավելացնենք, որ Էրիկա Դո Ռոսարիո Նևեսը պահանջում է Էտոյին դատապարտել 1 տարվա ազատազրկման։ Գործն այժմ քննում է Մադրիդի դատարանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023