Ալաշկերտի մրցակիցը ԿԼ որակավորման երկրորդ փուլում
Կոնֆերենցիաների լիգայի որակորման առաջին փուլում «Ալաշկերտն» ընդհանուր 7:2 հաշվով հաղթեց Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատին»։ Երևանյան ակումբը դիմակայության պատասխան խաղում մրցակցին ջախջախեց 6:1 հաշվով։ Վահե Գևորգայնի թիմը պայքարը կշարունակի մրցաշարի որակավորման երկրորդ փուլում կմրցի հունգարական «Դեբրեցենի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին Հայաստանում, իսկ պատասխան խաղն` օգոստոսի 3-ին Հունգարիայում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am