Ուգուչոկվու Իվուն առաջին գոլը խփեց Ռուբինի կազմում🎥
Ռուսական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ռուբինը» սեփական հարկի տակ մրցում է Մոսկվայի «Սպարտակի» դեմ։ Կազանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, ով 39-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում խփեց առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am