ԿԼ. Փյունիկը խոշոր հաշվով պարտվեց Բուդյո Գլիմտին 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ։ Ցավոք, Եղիշե Մելիքյանի թիմը ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին` պարտվելով 0:3 հաշվով։ «Բուդյո Գլիմտի» գոլերը խփեցին Ալբերտ Գրյոնբեկը, Ֆարիս Մումբանիան ու Ամալ Պելեգրինոն։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am