ԿԼ.  Պոգոն Շեցինը ջախջախիչ պարտություն կրեց Գենտից🎥

ԿԼ. Պոգոն Շեցինը ջախջախիչ պարտություն կրեց Գենտից🎥

10/08/2023 - 00:16

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Պոգոն Շեցինը» հյուրընկալվելիս մրցեց բելգիական «Գենտի» դեմ։

«Գենտը» պարզապես հիանալի հանդիպում անցկացրեց` լեհական ակումբին ջախջախելով 5:0 հաշվով։

Հայն Վանհազեբրուկի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ 21-ամյա նիգերիացի հարձակվող Գիֆթ Օրբանը, իսկ Ուգո Կյոպերսն իր անվան դիմաց դուբլ գրանցեց։

Նշենք, որ «Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վահան Բիչախչյանը, ով փոխարինվեց 68-րդ րոպեին։

Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023