Ալ Հիլալը 10 հոգով հաղթեց Ալ Շաբաբին` դուրս գալով Արաբական չեմպիոնների գավաթի եզրափակիչ🎥

Ալ Հիլալը 10 հոգով հաղթեց Ալ Շաբաբին` դուրս գալով Արաբական չեմպիոնների գավաթի եզրափակիչ🎥

10/08/2023 - 01:05

Արաբական չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչում «Ալ Հիլալը» մրցեց «Ալ Շաբաբի» դեմ` հաղթելով 3:1 հաշվով։

Ժորժե Ժեզուսի թիմի գոլերը խփեցին Մոհամեդ Կանոն, Մալկոմն ու Աբդուլա Ալ Համդան։

«Ալ Շաբաբի» կազմից աչքի ընկավ Գուստավո Կուելիարը։

Նշենք, որ «Ալ Հիլալը» 25-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր դարպասպահ Աբդուլա Ալ Մայուֆը։

Այսպիսով, «Ալ Հիլալը» դուրս եկավ Արաբական չեմպիոնների գավաթի եզրափակիչ, որի շրջանակում օգոստոսի 12-ին կմրցի «Ալ Նասրի» դեմ։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023