Գերխոշոր անակնկալ Գերմանիայի գավաթում. Բավարիան պարտվեց 3-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբին🎥
Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Սաարբրյուքենի» դեմ։ Մյունեխյան ակումբը հանդիպումը բավական վստահ սկսեց և արդեն 16-րդ րոպեին Թոմաս Մյուլլերի ջանքերով բացեց հաշիվը։ Թվում էր` «ռեկորդ մայսթերը» հեշտ հաղթանակ կտոնի,սակայն «Սաարբրյուքենի» տղաները համաձայն չէին այդ սցենարի հետ և գերխոշոր անկակնկալ մատուցեցին։ Նախ տանտերերը 45+1-րդ րոպեին Պատրիկ Զոնտհայների խփած գոլի շնորհիվ հավասարեցրին […]