Author Archives: Miqayel

Ջուդ Բելինգհեմը լքել է Անգլիայի հավաքականի ճամբարը

Օրեր առաջ Անգլիայի հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել էր այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ «Երեք առյուծների» գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հավաքական էր հրավիրել են նաև «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին։ Այդուհանդերձ, այսօր` նոյեմբերի 14-ին, հայտնի դարձավ, որ 20-ամյա ֆուտբոլիստը լքել է հավաքականի ճամբարը։ Բացի Բելինգհեմից, հավաքականի ճամբարը լքել է նաև «Չելսիի» կենտրոնական […]

Պաշտոնական. Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուդի Գարսիան հեռացվել է «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ «Աձուրիների» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Վալտեր Մացարին։ Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ Վալտեր Մացարին 2009-13 թթ. արդեն մարզել է «Նապոլին»։ Այդ ընթացքում նեապոլիտանական ակումբն անցկացրել […]

Պաշտոնական. Ռուդի Գարսիան հեռացվեց Նապոլիի գլխավոր մարզչի պաշտոնից

Ինչպես տեղեկացնում է «Նապոլիի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ 59-ամյա մասնագետը «աձուրիների» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թ. հուլիսից։ Ֆրանսիացի մասնագետի օրոք «Նապոլին» անցկացրել է 16 հանդիպում, տոնել 8 հաղթանակ, կրել 4 պարտություն, 4 անգամ էլ գրանցել ոչ-ոքի։ Ավելացնենք, որ «Նապոլին» Ա սերիայի ընքացիկ խաղարկությունում անցկացրած 12 խաղից […]

Էրիթրեան հրաժարվել է մասնակցել ԱԱ-2026-ի որակավորման փուլին

Նոյեմբերի 15-ի մեկնարկելու է ԱԱ-2026-ի Աֆրիկայի գոտու որակավորման առաջին փուլը։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Էրիթրեան, ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ, չի մասնակցելու որակավորման փուլին։ Աղբյուրի փոխանցմամբ` ֆուտբոլի ֆեդերացիան մտավախություն ունի, որ արտագնա հանդիպումների ժամանակ ֆուտբոլիստները չեն վերադառնա իրենց հայրենիք։ «Էրիթրեայի հավաքականին մոտ կանգնած մի շարք աղբյուրների համաձայն՝ նման որոշում կայացնելու հիմնական պատճառն այն է, որ ֆուտբոլիստները […]

Խորվաթիան լուրջ կորուստով է մոտենում Լատվիայի և Հայաստանի դեմ հանդիպումներին

Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում Խորվաթիայի հավաքականը նոյեմբերի 18-ին կմրցի նախ Լատվիայի, ապա նոյեմբերի 21-ին` Հայաստանի դեմ։ Ինչպես տեղեկացնում է Խորվաթիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, այդ հանդիպումները բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը. 29-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Դեկու. «Խավին Բարսելոնայի համար լավագույն մարզիչն է»

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն կարծում է, որ Խավի ակումբի համար լավագույն մարզիչն է. «Որևէ կասկած չունեմ, որ Խավին «Բարսելոնայի» համար լավագույն մարզիչն է։ Նա լավագույն մարզիչն է այս նախագծի համար, որն սկսվել է մի քանի տարի առաջ։ Նա ընդունել է մարտահրավերը, տեղափոխվել է այստեղ ամենակարևոր պահին և կատարյալ մասնագետ է վերակառուցման համար։ Այժմ ակումբի խաղում […]

Վալվերդե. «Մեսսին լավագույններից է աշխարհում. ես չգիտեմ` ինչպես կանգնեցնել նրան»

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոստովանել է, որ խաղադաշտում երբեք չի կարողացել կանգնեցնել Լեո Մեսսիին. «Ես չգիտեմ` ինչպես կանգնեցնել Մեսսիին։ Ինձ երբեք չի հաջողվել դա։ Մենք բազմիցս հանդիպել ենք միմյանց «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումների ժամանակ։ Կազեմիրոն միշտ եղել է մեր զենքը` Լեոյին կանգնեցնելու համար։ Պետք է հարգել Մեսսիին, քանի որ նա լավագույններից է աշխարհում»,- նշել […]

Ման. Յունայթեդի պատմության լավագույն տրանսֆերներն` ըստ FourFourTwo-ի

Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն տրանսֆերները։ Ըստ պարբերականի` լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. 1. Բրայան Ռոբսոն («Վեսթ Բրոմվիչ», 1981թ., 1,7 մլն եվրո) 2. Դենիս Լոու («Տորինո», 1962 թ., 132 հազ. եվրո) 3. Էրիկ Կանտոնա («Լիդս», 1992 թ., 1,8 մլն եվրո) 4. Ուեյն Ռունի («Էվերտոն», 2004 թ., 37 մլն եվրո) 5. […]

Իտալական գրանդը Սանչոյի տրանսֆերի վերաբերյալ հարցում է կատարել Ման. Յունայթեդին

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն, ամենայն հավանականությամբ, 2024 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Աղբյուրի փոխանցմամբ` «բյանկոներիները» Սանչոյի տրանսֆերի վերաբերյալ արդեն հարցում են կատարել «կարմիր սատանաներին»։ Հաղորդվում է, որ թուրինյան ակումբը պատրաստ է միայն վարձակալել Սանչոյին, իսկ նրա աշխատավարձի մի մասը մինչև […]

Էդերսոնը վնասվածք է ստացել. Բրազիլիայի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել

Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայությունն օրեր առաջ հրապարակել էր այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ «Պենտակամպիոնների» նախնական հայտացուցակում ընդգրկվել էր նաև «Մանչեսթեր Սիթիի» դարպասպաահ Էդերսով, ով, սակայն, ձախ ոտքի վնասվածք է ստացել և չի միանալու հավաքականին։ Հայտնի է դարձել, որ Էդերսոնի փոխարեն Բրազիլիայի հավաքական է հրավիրվել «Ատլետիկո Պարանաենսեի» 24-ամյա դարպասապահ Բենտոն։ Վերջինս առաջին […]

1 509 510 511 512 513 1,924