Ջուդ Բելինգհեմը լքել է Անգլիայի հավաքականի ճամբարը

Ջուդ Բելինգհեմը լքել է Անգլիայի հավաքականի ճամբարը

14/11/2023 - 20:30

Օրեր առաջ Անգլիայի հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել էր այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։

«Երեք առյուծների» գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հավաքական էր հրավիրել են նաև «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին։

Այդուհանդերձ, այսօր` նոյեմբերի 14-ին, հայտնի դարձավ, որ 20-ամյա ֆուտբոլիստը լքել է հավաքականի ճամբարը։

Բացի Բելինգհեմից, հավաքականի ճամբարը լքել է նաև «Չելսիի» կենտրոնական պաշտպան Լևի Կոլվիլվը։

Ավելի վաղ «Ռեալ Մադրիդը» հաստատել էր, որ Բելինգհեմը ուսի վնասվածք է ստացել, ինչի հետևանքով անգլիացի ֆուտբոլիստն արդեն բաց է թողել Լա լիգայի 13-րդ տուրում կայացած «Վալենսիայի» դեմ հանդիպումը (5:1

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անգլիայի հավաքականի հայտացուցակում երեք փոփոխություն է տեղի ունեցել. վնասվածքներ ստացած Ջեյմս Մեդիսոնին («Տոտենհեմ»), Լյուիս Դանքին («Բրայթոն») և Կալում Վիլսոնին («Նյուքասլ») փոխարինել են Քոուլ Պալմերը («Չելսի»), Էզրի Կոնսան («Աստոն Վիլլա») ու Ռիկո Լյուիսը («Մանչեսթեր Սիթի»)։

Հավելենք, որ Անգլիայի հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում նոյեմբերի 17-ին կմրցի Մալթայի, նոյեմբերի 20-ին` Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023