Պաշտոնական. Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի

14/11/2023 - 19:56

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուդի Գարսիան հեռացվել է «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից։

«Աձուրիների» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Վալտեր Մացարին։

Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

Նշենք, որ Վալտեր Մացարին 2009-13 թթ. արդեն մարզել է «Նապոլին»։ Այդ ընթացքում նեապոլիտանական ակումբն անցկացրել է 182 հանդիպում, տոնել 89 հաղթանակ, 49 անգամ գրանցել ոչ-ոքի և կրել 44 պարտություն։

«Նապոլին» Մացարիի գլխավորությամբ 2012 թ. դարձել է Իտալիայի գավաթակիր։

Հավելենք, որ 62-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է «Կալյարին», որը մարզել է 2021/22 մրցաշրջանում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023