Պաշտոնական. Ռուդի Գարսիան հեռացվեց Նապոլիի գլխավոր մարզչի պաշտոնից

Պաշտոնական. Ռուդի Գարսիան հեռացվեց Նապոլիի գլխավոր մարզչի պաշտոնից

14/11/2023 - 19:42

Ինչպես տեղեկացնում է «Նապոլիի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։

59-ամյա մասնագետը «աձուրիների» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թ. հուլիսից։

Ֆրանսիացի մասնագետի օրոք «Նապոլին» անցկացրել է 16 հանդիպում, տոնել 8 հաղթանակ, կրել 4 պարտություն, 4 անգամ էլ գրանցել ոչ-ոքի։

Ավելացնենք, որ «Նապոլին» Ա սերիայի ընքացիկ խաղարկությունում անցկացրած 12 խաղից հետո վաստակել է 20 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականն` առաջատար «Ինտերին» զիջելով 10 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023