Author Archives: Miqayel

Եվրո-2024. կայացավ խմբային փուլի վիճակահանությունը

Համբուրգում կայացավ Եվրո-2024-ի խմբային փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. A խումբ – Գերմանիա, Հունգարիա, Շոտլանդիա, Շվեյցարիա B խումբ – Իսպանիա, Ալբանիա, Խորվաթիա, Իտալիա C խումբ – Անգլիա, Դանիա, Սլովենիա, Սերբիա D խումբ – Ֆրանսիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Ուելս/Ֆինլանդիա/Լեհաստան/Էստոնիա E խումբ – Բելգիա, Ռումինիա, Սլովակիա, Բոսնիա և Հերցեգովինա/Ուկրաինա/Իսլանդիա/Իսրայել F խումբ – Պորտուգալիա, Թուրքիա, Չեխիա, Վրաստան/Լյուքսեմբուրգ/Հունաստան/Ղազախստան […]

Մեսսի. «Ես գիտեի, որ Աստված ցանկանում է` դառնամ աշխարհի չեմպիոն»

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին խոսել է աշխարհի չեմպիոն դառնալու մասին. «Ես այդ մասին դեռ տարիներ առաջ եմ ասել. վստահ էի, որ կդառնամ աշխարհի չեմպիոն։ Այդպես էի մտածում նաև ԱԱ-2014-ի եզրափակիչում պարտվելուց առաջ։ Այնուհետև տեղի ունեցավ այն, ինչ բոլորս գիտենք։ Ես գիտեի, որ Աստված ցանկանում է` դառնամ աշխարհի չեմպիոն։ Ես միշտ հավատում […]

Արսենալի ֆուտբոլիստների կատարյալ գրոհն ու Էդեգորի գոլը Վուլվզի դեմ խաղում 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցում է «Վուլվերհեմպտոնի» դեմ։ Հանդիպման 13-րդ րոպեին «զինագործներն» անչափ գեղեցիկ գրոհ զարգացրին, որը եզրափակեց Մարտին Էդեգորը` հաշիվը դարձնելով 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Եվրո-2024. խմբային փուլի վիճակահանություն. ուղիղ եթեր

Գերմանիայի Համբուրգ քաղաքում կկայանա Եվրո-2024-ի փուլի խմբային փուլի վիճակահանությունը։ Վիճականության մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում։ Վիճակահանության զամբյուղներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեսսին` ԱԱ-2022-ի մասին. «Մենք գիտեինք, որ Արգենտինան հավակնում է տիտղոսին»

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին խոսել է ԱԱ-2022-ի մասին. «Կատար մեկնելու պահից ի վեր գիտեինք, որ հավակնում ենք տիտղոսին։ Մենք չէինք ցանկանում դրա մասին հրապարակավ բարձրաձայնել, սակայն թիմի ներսում հավատում էինք դա։ Սաուդյան Արաբիայից կրած պարտությունը (1:2) մեզ երկնքից ցած իջեցրեց։ Այն բանի պատճառով, թե ինչպես էր անցկացվում մրցաշարը, ցանկացած մրցակից բարդ […]

Թրիլլեր «Բրիանետոյում». Յուվենտուսը 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Մոնցայից🎥

Իտալական Ա սերիայի 14-րդ տուրի մեկնարկային խաղում «Յուվենտուսը» «Բրիանետո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Մոնցայի» դեմ։ «Բյանկոներիները» 12-րդ րոպեին Ադրիեն Ռաբիոյի խփած միակ գոլի շնորհիվ մինչև խաղավերջ պահպանում էին հաղթական հաշիվը։ Այդուհանդերձ, 90+2-րդ րոպեին տանտերերը խփեցին պատասխան գոլը. աչքի ընկավ Վալենտին Կարբոնին։ Թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Մասիմիլանո Ալեգրիի սաները, ովքեր […]

Եվրո-2024. այսօր կկայանա խմբային փուլի վիճակահանությունը

Ասյօր` դեկտեմբերի 2-ին, Համբուրգում կկայանա Եվրո-2024-ի խմբային փուլի վիճակահանությունը։ Խմբային փուլի վիճակահանության զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը. Առաջին զամբյուղ – Գերմանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Բելգիա, Անգլիա Երկրորդ զամբյուղ– Հունգարիա, Թուրքիա, Ռումինիա, Դանիա, Ալբանիա, Ավստրիա Երրորդ զամբյուղ – Նիդեռլանդներ, Շոտլանդիա, Խորվաթիա, Սլովենիա, Սլովակիա, Չեխիա Չորրորդ զամբյուղ – Իտալիա, Սերբիա, Շվեյցարիա, A դիվիզիոնի փլեյ-օֆֆ փուլի հաղթող, B դիվիզիոնի […]

Anuel AA. «Մեսսին աուտիկ է, և նա աշխարհի ամենաազդեցիկ մարդն է»

Աշխարհահչռակ ռեփեր Anuel AA-ն հայտարարել է, որ «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին աուտիկ է։ Նշենք, որ պուերտոռիկացի ռեփերն այդ մասին հայտնել է սույն թվականի ապրիլին կայացած աուտիզմի մասին նվիրված փոդկաստի ժամանակ, սակայն լրագրող Թոնի Էրնանդես Պումարեխոն այն հրապարակել է հիմա։ «Միայն տեսեք Մեսսիին։ Մեսսին աուտիկ է, և նա աշխարհի ամենաազդեցիկ մարդն է։ […]

Սիլվա. «Եթե Ռեալում կամ Բարսայում չես խաղում, դժվար է ճանաչման հասնել ԶԼՄ-ների կողմից»

Լեգենդար նախկին կիսապաշտպան Դավիդ Սիլվան խոսել է իսպանական ԶԼՄ-ների` ֆուտբոլիստների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին. «Ազգային հավաքականում ինձ միշտ կարևոր եմ զգացել։ Այդուհանդերձ, եթե Իսպանիայում դու չես խաղում «Բարսայի» կամ «Ռեալի» կազմում, դժվար է ճանաչման հասնել ԶԼՄ-ների կողմից»,- նշել է Սիլվան, ում խոսքերը մեջբերում է As-ը։ Նշենք, որ Դավիդ Սիլվան Լա լիգայի շրջանակում հանդես է եկել […]

Օբամեյանգի շրջադարձ հարվածով խփած ֆանտաստիկ գոլն Այաքսի դեմ խաղում 🎥

Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մարսելը» սեփական հարկի տակ 4:3 հաշվով հաղթեց «Այաքսին»։ Պրովանսյան ակումբի կազմից փայլեց գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Հատկապես գեղեցիկ ստացվեց Օբամեյանգի երկրորդ գոլը, երբ 47-րդ րոպեին Ամին Հարիթի եզրից կատարած փոխանցումից հետո շրջադարձ հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 495 496 497 498 499 1,923