Anuel AA. «Մեսսին աուտիկ է, և նա աշխարհի ամենաազդեցիկ մարդն է»

Anuel AA. «Մեսսին աուտիկ է, և նա աշխարհի ամենաազդեցիկ մարդն է»

01/12/2023 - 14:48

Աշխարհահչռակ ռեփեր Anuel AA-ն հայտարարել է, որ «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին աուտիկ է։

Նշենք, որ պուերտոռիկացի ռեփերն այդ մասին հայտնել է սույն թվականի ապրիլին կայացած աուտիզմի մասին նվիրված փոդկաստի ժամանակ, սակայն լրագրող Թոնի Էրնանդես Պումարեխոն այն հրապարակել է հիմա։

«Միայն տեսեք Մեսսիին։ Մեսսին աուտիկ է, և նա աշխարհի ամենաազդեցիկ մարդն է։ Ահա թե ինչու ես աուտիզմը հիվանդություն չեմ համարում։

Ես ջերմ հարաբերություններ չունեմ Մեսսիի հետ, սակայն երեք անգամ նրա հետ ժամանակ եմ անցկացրել և առաջին բանը, որը նկատել եմ, այն է եղել, որ նա շատ համեստ մարդ է։

Երբ տեսնում ես, թե ինչպիսի մարդ է Մեսսին, ամաչում ես ինքդ քեզնից։ Այդ պահից սկսած` ես փորձել են լինել ավելի լավ մարդ»,- մեջբերում Պումարեխոն։

Հավելենք, որ Մեսիի` աուտիզմով տառապելու մասին որևէ հավաստի տեղեկատվություն չկա։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023