Սիլվա. «Եթե Ռեալում կամ Բարսայում չես խաղում, դժվար է ճանաչման հասնել ԶԼՄ-ների կողմից»

Սիլվա. «Եթե Ռեալում կամ Բարսայում չես խաղում, դժվար է ճանաչման հասնել ԶԼՄ-ների կողմից»

01/12/2023 - 14:24

Լեգենդար նախկին կիսապաշտպան Դավիդ Սիլվան խոսել է իսպանական ԶԼՄ-ների` ֆուտբոլիստների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին.

«Ազգային հավաքականում ինձ միշտ կարևոր եմ զգացել։

Այդուհանդերձ, եթե Իսպանիայում դու չես խաղում «Բարսայի» կամ «Ռեալի» կազմում, դժվար է ճանաչման հասնել ԶԼՄ-ների կողմից»,- նշել է Սիլվան, ում խոսքերը մեջբերում է As-ը։

Նշենք, որ Դավիդ Սիլվան Լա լիգայի շրջանակում հանդես է եկել «Վալենսիայի» (2004-10 թթ.), «Ռեալ Սոսիեդադի» (2020-23 թթ.) և «Սելտայի» (վարձակալություն, 2005/06 մրցաշրջան) կազմում` անցկացրած 227 խաղում դառնալով 31 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։

Սիլվան առավել հայտնի է «Մանչեսթեր Սիթիի» (2010-20 թթ., 436 խաղ, 77 գոլ և 140 ասիստ) և Իսպանիայի հավաքականի (2006-18 թթ., 125 խաղ, 35 գոլ և 32 ասիստ) կազմում ունեցած մրցելույթներով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023