Author Archives: Miqayel

Պաշտոնական. Ջեյդոն Սանչոն վերադարձավ Բորուսիա Դորտմունդ

Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակակել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյին։ Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի դիմաց գերմանական ակումբը «կարմիր սատանաներին» կվճարի 4 մլն եվրո։ Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում հանդես կգա «10» համարի մարզաշապիկով։ Հիշեցնենք, որ Սանչոն 2017-21 թթ. արդեն հանդես է եկել «Բորուսիայի» […]

Պաշտոնական. Օգնյեն Չանչարևիչը հեռացել է Ալաշկերտից

Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հեռացել է ակումբից։ Մարզական մեկնաբան և ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի դարպասապահը կարիերան շարունակելու է «Նոայի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` 34-ամյա դարպասապահն արդեն մեկ մարզում է անցկացրել «Նոայի» կազմում։ Հավելենք, որ Չանչարևիչը «Ալաշկերտի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. փետրվարից` անցկացրած 199 խաղում դարպասը […]

Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը հեռացել է Աստանայից

Ինչպես տեղեկացնում է ղազախական «Աստանայի» մամուլի ծառայությունը, Վարազդատ Հարոյանը հեռացել է ակումբից։ «Աստանան» շնորհակալություն է հայտնել 31-ամյա պաշտպանին և հաջողություն մաղթել կարիերայի հետագա ընթացքում։ Նշենք, որ Վարազդատ Հարոյանը «Աստանայի» կազմում հանդես է եկել նաև 2021 թ. փետրվար-հուլիս ամիսներին, ապա 2023 թ. մրցաշրջանում։ Հայազգի ֆուտբոլիստը ղազախական ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում` դառնալով 2 գոլի և […]

Զինեդին Սիդանը պայմանագիր է կնքել մեքսիկական Գվադալահարայի հետ

Մեքսիկայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Հալկոնես դե Սապոնանի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ ակումբի կիսապաշտպան Զինեդին Սիդանը պայմանագիր է կնքել երկրի ամենահայտնի ակումբներից մեկի` «Գվադալահարայի» հետ։ 17-ամյա ֆուտբոլիստի հայրը խոստովանել է, որ իր որդուն անվանել է ի պատիվ «Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի։ Այդուհանդերձ, ծննդատան աշխատակիցը, ով գրել է ապագա ֆուտբոլիստի […]

Գամբիայի գլխավոր մարզիչ. «Եթե ևս 30 րոպե թռչեինք, բոլորը կմահանային»

Գամբիայի հավաքականն անախորժ իրավիճակում է հայտնվել և չի կարողացել մեկնել Կոտ դ’Իվուար,, որտեղ հունվարի 13-ին մեկնարկելու է Աֆրիկայի ազգերի գավաթի հերթական խաղարկությունը։ Բանն այն է, որ Գամբիայի հավաքականին տեղափոխող ինքնաթիռն օդ բարձրանալուց ընդամենը 9 րոպե անց կտրուկ շրջադարձ է կատարել` հետ վերադառնալով օդանավակայան։ Հետագայում պարզ է դարձել, որ օդանավը սպասարկող անձնակազմը տեխնիակական խնդիր է հայտնաբերել։ […]

Իտալիայի գավաթ. Ատալանտան հաղթեց Միլանին` դուրս գալով կիաաեզրափակիչ 🎥

Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Ատալանտան» «Սան Սիրո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Միլանի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում բերգամասկները 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։ Ջան Պիերո Գասպերինիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Տյոն Կոպմեյներսը, «ռոսոներիների» գոլը խփեց Ռաֆայել Լեաուն։ Այսպիսով, «Ատալանտան» դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Ֆիորենտինայի» դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մբապեն աստղաբաշխական աշխատավարձ է պահանջում Ռեալից

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի անունը շարունակում է առնչվել «Ռեալ Մադրիդի» հետ։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, ֆրանսիացի հարձակվողը ցանկանում է դառնալ «արքայական» ակումբի ամենաբարձր վարձրատրվող ֆուտբոլիստը։ Աղբյուրի փոխանցմամբ` Մբապեն «Ռեալից» տարեկան 75 մլն եվրո աշխատավարձ է պահանջում։ Բացի այդ, 25-ամյա հարձկավողը հուսով է «Ռեալից» խոշոր հավելավճար ստանալ նաև միայն այն բանի համար, որ համալրելու է […]

Ռեալն Ատլետիկոյի դեմ խաղերում վերջին 61 տարվա լավագույն ցուցանիշն է գրանցել

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ռեալ Մադրիդը» լրացուցիչ ժամանակում 5:3 հաշվով հաղթեց «Ատլետիկո Մադրիդին»։ «Արքայական» ակումբը մադրիդյան դերբիներում վերջին 61 տարվա լավագույն ցուցանիշն է գրանցել։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «սերուցքայինները» 1963 թ. մարտից ի վեր առաջին անգամ հաղթել են «Ատլետիկոյին»` չնայած հանդիպման ընթացքում բաց թողած 3 գնդակին։ Այդ ժամանակ Լա լիգայի շրջանակում կայացած խաղում «Ռեալը» մրցակցին հաղթել […]

Լիգայի գավաթ. Լիվերպուլը հերթական comeback-ն արեց` հաղթելով Ֆուլհեմին 🎥

Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Անհաջող ընթացք ստացած խաղում մերսիսայդյան ակումբը կարողացավ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։ «Հովեկների» կամզից 19-րդ րոպեին հաշիվը բացեց Վիլիանը, իսկ Յուրգեն Կլոպի թիմին հաղթանակ պարգևեցին Կյորտիս Ջոնսի ու Կոդի Գակպոյի խփած գոլերը, ովքեր աչքի ընկան համապատասխանաբար 68-րդ և 71-րոեպեներին։ Հավելենք, որ այս […]

Թրիլլեր Էր Ռիյադում. Ռեալը գերգոլառատ խաղում հաղթեց Ատլետիկոյին 🎥

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում միմյանց դեմ մրցեցին «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկո Մադրիդը»։ Հանդիպման հիմնական ժամանակն անցավ անչափ հետաքրքիր և համառ պայքարում, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 3:3 հաշիվը։ «Արքայական» ակումբի գոլերը խփեցին Անտոնիո Ռյուդիգերը, Ֆերլան Մենդին ու Դանի Կարվախալը։ «Հնդկացիների» կազմից էլ աչքի ընկան Մարիո Հերմոսոն, Անտուան Գրիզմանը, […]

1 467 468 469 470 471 1,923