Պաշտոնական. Ջեյդոն Սանչոն վերադարձավ Բորուսիա Դորտմունդ

Պաշտոնական. Ջեյդոն Սանչոն վերադարձավ Բորուսիա Դորտմունդ

11/01/2024 - 20:51

Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակակել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյին։

Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի դիմաց գերմանական ակումբը «կարմիր սատանաներին» կվճարի 4 մլն եվրո։

Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում հանդես կգա «10» համարի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ Սանչոն 2017-21 թթ. արդեն հանդես է եկել «Բորուսիայի» կազմում` անցկացրած 137 խաղում դառնալով 50 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։

Անգլիացի վինգերը 2021 թ. 85 մլն եվրոյի դիմաց «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում մինչ օրս անցկացրել է 82 հանդիպում` դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023