Author Archives: Miqayel

Լինգարդը մոտ է նոր ակումբ ունենալուն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Հարավային Կորեան ներկայացնող «Սեուլ» ակումբի կազմում։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, 31-ամյա ֆուտբոլիստը հարավկորեական ակումբի հետ «2+1» ձևաչափով պայմանագիր է համաձայնեցրել։ Ակնկալվում է, որ կողմերը գործարքն ավարտին կհասցնեն առաջիկա օրերին։ Հիշեցնենք` ավելի վաղ կային տեղեկություններ, որ Լինգարդն իր ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»։ Անգլիացի ֆուտբոլիստի ապագան […]

2023/24 մրցաշրջանում ամենաարդյունավետ հաջողված դրիբլինգի դիմած ֆուտբոլիստները

Իսպանական հեղինակավոր Mundo Deportivo պարբերականը ներկայացրել է 2023/24 մրցաշրջանում թոփ-5 առաջնություններում ամենաարդյունավետ հաջողված դրիբլինգի դիմաց ֆուտբոլիստներին, որի լավագույն տասնյակն ունի հետեյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պաշտոնական. ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց Այնտրախտ

Ինչպես տեղեկացնում է «Այնտրախտի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է ՊՍԺ-ի հարձակվող Յուգո Էկիտիկեին։ Վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «արծիվներն» ունենալու են 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավուն։ Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հաստատում է, որ գերմանական ակումբը ֆրանսիացի հարձակվողին կարող է ձեռք բերել 30 մլն եվրոյի դիմաց։ Հավելենք, որ Էկիտիկեն […]

Ֆանտաստիկ թրիլլեր ԱՊԼ-ում! Ման. Յունայթեդը 90+7-րդ րոպեին հաղթանակ կորզեց Վուլվզի դեմ խաղում 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Վուրվեհմեփթոնի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր պայքարում, որն ունեցավ թրիլլերային ավարտ. «կարմիր սատանաները» հաղթեցին 4:3 հաշվով։ Նշենք, որ հանդիպման ընթացքում Էրիկ Տեն Հագի թիմը նախ հաղթում էր 2:0, ապա` 3:1, այնուհետև «գայլերը» հավասարեցրին հաշիվը, իսկ պատասխան գոլը խփեցին 90+5-րդ րոպեին, սակայն հյուրերը 90+7-րդ րոպեին […]

Խոսելուի բենեֆիսը. Ռեալը վստահ խաղով հաղթեց Խետաֆեին 🎥

Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Խոսելուն։ Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը վաստակեց 57 միավոր և միանձնյա գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Սերուցքայինները» մոտակա հետապնդող «Ժիրոնային» գերազանցում են 2, իսկ […]

Ալ Նասրը ֆանտաստիկ ֆուտբոլով ջախջախեց Ինտեր Մայամիին 🎥

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի «Քինգդոմ Արենա» մարզադաշտում «Ալ Նասրն» ու «Ինտեր Մայամին» ընկերական հանդիպում անցկացրին։ «Ալ Նասրը» պարզապես շոկի ենթարկեց ԱՄՆ-ից ժամանած մրցակցին` ջախջախելով 6:0 հաշվով։ Լուիշ Կաշտրուի թիմից փայլեց Անդերսոն Տալիսկան, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկական գոլ էլ խփեցին Օտավիոն, Էմերիկ Լապորտն ու Մոհամեդ Խալիլ Մարանը։ Նշենք, որ «Ալ Նասրի» կազմից հանդիպումը վնասվածքի […]

Պաշտոնական. Լյուիս Հեմիլթոնը տեղափոխվելու է Ֆերարի

Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը կարիերան շարունակելու է «Ֆերարիի» կազմում։ Այդ մասին հայտնում է «Սկուդերիայի» պաշտոնական կայքը։ 39-ամյա ավտոարշավորդը իտալական թիմի շարքերը համալրելու է 2025 թվականին։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա 1-ի պատմության ամենաշատ գրան պրի հաղթած ավտոարշավորդն է (104 հաղթանակ)։ Բացի այդ, նա ռեկորդակիր է […]

Էմերիկ Լապորտի` սեփական կիսադաշտից խփած անհավանական գոլն Ինտեր Մայամիի դեմ խաղում 🎥

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» Էր Ռիյադի «Քինգդոմ Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում «Ինտեր Մայամիի» (ԱՄՆ) հետ։ «Ալ Նասրի» կազմից 12-րդ րոպեին սեփական կիսադաշտից կատարած անհավանական հարվածով մրցակցի դարպասը գրավեց կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտը` հաշիվը դարձնելով 3:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պաշտոնական. Բավարիան նախատեսվածից շուտ ձեռք բերեց Գրանադայի ֆուտբոլիստին

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը նախատեսվածից շուտ ձեռք է բերել «Գրանադայի» վինգեր Բրայան Սարագոսային։ Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին «ռեկորդ մայսթերը» հայտնեց, որ գնել է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, ով ակումբի շարքերը համալրելու է 2024 թ. հունիսի 30-ին։ Այդուհանդերձ, Կինգսլի Կոմանի ծանր վնասվածքը խառնեց մյունխենյան ակումբի խաղաքարտերը. ֆրանսիացի ֆուտբոլիստը ներհոդային կապանի ճաքի պատճառով 3 […]

Պաշտոնական. Նոան պայմանագիր է կնքել ԱՊԼ-ում, Լա լիգայում և Լիգա 1-ում հանդես եկած ֆուտբոլիստի հետ

Ինչպես տեղեկացնում է «Նոայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել սենեգալցի կիսապաշտպան Ալֆրեդ Ն’դիայեի հետ։ Կնքված պայմանագրի մանարասները չեն հաղորդվում։ Նշենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել բազմաթիվ անվանի ակումբներում, ինչպիսք են «Վիլյառեալը» (15 հանդիպում, 1 գոլ և 1 ասիստ), «Սանդերլենդը» (16 հանդիպում, 1 ասիստ), «Վուլվերհեմփթոնը» (37 հանդիպում, 3 գոլ և 2 ասիստ), […]

1 441 442 443 444 445 1,922