Խոսելուի բենեֆիսը. Ռեալը վստահ խաղով հաղթեց Խետաֆեին 🎥

Խոսելուի բենեֆիսը. Ռեալը վստահ խաղով հաղթեց Խետաֆեին 🎥

02/02/2024 - 09:46

Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Խոսելուն։

Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը վաստակեց 57 միավոր և միանձնյա գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Սերուցքայինները» մոտակա հետապնդող «Ժիրոնային» գերազանցում են 2, իսկ «Բարսելոնային» ու «Ատլետիկո Մադրիդին»` 10 միավորով։

«Խետաֆեն», 29 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023