Author Archives: Miqayel

Բրայթոնը սահմանել է Դե Ձերբիի հրաժարագինը

«Բրայթոնը» սահմանել է այն գումարի չափը, որի դիմաց պատրաստ է բաժանվել ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիից։ The Telegraph-ը գրում է, որ իտալացի մասնագետի պայմանագիր կնքել ցանկացող ակումբները «ճայերին» պետք է վճարեն 12 մլն եվրո։ 44-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ գրանդ ակումբներ` «Բարսելոնան», «Լիվերպուլը», «Բավարիան», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նշենք, որ Դե Ձերբիի և […]

ՉԼ. Մբապեն փլեյ-օֆֆ փուլում խփած գոլերի քանակով հավասարվեց Ռաուլին ու Շևչենկոյին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ։ Փարիզյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն։ Mister Chip-ը հայտնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում խփել է 17-րդ ու 18-րդ գոլերը։ Մբապեն մրցաշարի փլեյ-օֆֆ փուլերում խփած գոլերը քանակով հավասարվել է Ռաուլին և Անդրեյ Շևչենկոյին, որոնք իրենց […]

Քեյն. «Հուսով եմ` այս հաղթանակը շրջադարձային կդառնա»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» սեփական մարզադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։ Մյունխենյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, ով հանդիպումից հետո կիսվել է տպավորություններով. «Կատարյալ երեկո էր։ Սա, իրոք, մրցաշրջանի կարևոր պահերից էր, և մենք բարձր մակարդակի հանդիպում անցկացրինք։ Մենք բոլորի ուշադրության կենտրոնում էինք։ Բոլորը ցանկանում էինք տեսնել, թե ինչպես ենք արձագանքում […]

ՉԼ. Մանուել Նոյերը կրկնել է Իկեր Կասիլիասի «չոր» խաղերի ռեկորդը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» սեփական մարզադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։ Մյունխենյան ակումբից հանդիպմանը մասնակցեց նաև դարպասապահ Մանուել Նոյերը, ով Չեմպիոնների լիգայում անցկացրեց իր 57-րդ «չոր» խաղը։ OptaFranz-ը հայտնում է, որ Նոյերը կրկնել է «Ռեալ Մադրիդի» և «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասի ռեկորդը։ Չեմպիոնների լիգայում Կասիլիասի անվան դիմաց նույնպես կա 57 «չոր» խաղ։ […]

ՉԼ. ՊՍԺ-ն կրկին հաղթեց Ռեալ Սոսիեդադին` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Պարի Սեն-Ժերմենը» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում փարիզյան ակումբը հաղթել էր 2:0 հաշվով։ Պատասխան խաղում Լուիս Էնրիկեի թիմը կրկին ուժեղ էր բասկյան ակումբից` այս անգամ առավելության հասնելով 2:1 հաշվով։ ՊՍԺ-ի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, իսկ «Սոսիեդադի» հեղինակության գոլը խփեց Միկել Մերինոն։ Այսպիսով, ՊՍԺ-ն ընդհանուր […]

ՉԼ. Բավարիան խոշոր հաշվով հաղթեց Լացիոյին` դուրս գալով 1/4 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Լացիոյի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում հռոմեական ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։ Դիմակայության պատասխան խաղում «ռեկորդ մայսթերը» որևէ շանս չտվեց «արծիվներին»` հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։ Թումաս Տուխելի թիմից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկ գոլ էլ խփեց Թոմաս Մյուլերը։ Այսպիսով, «Բավարիան» comeback […]

ՉԼ.Մբապեն խփած գոլերի քանակով շրջանցեց Սալահին ու Դրոգբային 🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցում է «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Փարիզյան ակումբի մեկնարկային կազմում է նաև Կիլիան Մբապեն, ով 15-րդ րոպեին բացեց հաշիվը։ Ֆրանսիացի հարձակվողը Չեմպիոնների լիգայում մասնակցում է 69-րդ հանդիպմա ը և խփած գոլերի քանակը հասցրեց 49-ի։ 25-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների պայքարում շրջանցեց Մոհամեդ Սալահին և Դիդե Դրոգբային, որոնց […]

Բավարիա – Լացիո. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կմրցի «Լացիոյի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում հռոմեական ակումբը հաղթել է 1:0 հաշվով։ Պատասխան հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերը.

Վալվերդեն Բարսելոնայի դեմ խաղում 16 անգամ կքանստած դիրք է ընդունել 🎥

Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական հարկի տակ մրցեց «Բարսելոնայի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ Լա լիգայի մամուլի ծառայության աշխակիցների աչքից չի վրիպել, որ բասկյան ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հանդիպման ընթացքում 16 անգամ կքնած դիրք է ընդունել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Վալենսիա – Ռեալ հանդիպման գլխավոր մրցավարը որակազրկվել է 🎥

Իսպանացի մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն ժամանակավորապես զրկվել է իսպանական Լա լիգայի հանդիպումներ սպասարկելու իրավունքից և որակազրկվել է։ 40-ամյա մրցավարը սկանդալային որոշում էր կայացրել Լա լիգայի 27-րդ տուրի «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» (2:2) հանդիպման վերջնամասում։ 90+9-րդ րոպեին «արքայական» ակումբին հաջողվեց երրորդ գնդակն ուղարկել «չղջիկների» դարպասը, սակայն անկյունայինի խաղարկումից հետո գրոհի երկրորդ տեմպի ժամանակ Մանսանոն հնչեցրել էր […]

1 405 406 407 408 409 1,920