ՉԼ. ՊՍԺ-ն կրկին հաղթեց Ռեալ Սոսիեդադին` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥

ՉԼ. ՊՍԺ-ն կրկին հաղթեց Ռեալ Սոսիեդադին` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥

06/03/2024 - 02:16

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Պարի Սեն-Ժերմենը» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում փարիզյան ակումբը հաղթել էր 2:0 հաշվով։

Պատասխան խաղում Լուիս Էնրիկեի թիմը կրկին ուժեղ էր բասկյան ակումբից` այս անգամ առավելության հասնելով 2:1 հաշվով։

ՊՍԺ-ի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, իսկ «Սոսիեդադի» հեղինակության գոլը խփեց Միկել Մերինոն։

Այսպիսով, ՊՍԺ-ն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:1 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023