Քեյն. «Հուսով եմ` այս հաղթանակը շրջադարձային կդառնա»

Քեյն. «Հուսով եմ` այս հաղթանակը շրջադարձային կդառնա»

06/03/2024 - 12:19

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» սեփական մարզադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։

Մյունխենյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, ով հանդիպումից հետո կիսվել է տպավորություններով.

«Կատարյալ երեկո էր։ Սա, իրոք, մրցաշրջանի կարևոր պահերից էր, և մենք բարձր մակարդակի հանդիպում անցկացրինք։

Մենք բոլորի ուշադրության կենտրոնում էինք։ Բոլորը ցանկանում էինք տեսնել, թե ինչպես ենք արձագանքում առաջին խաղում կրած պարտությանը (0:1

Հուսով եմ` այս հաղթանակը շրջադարձային կդառնա, և կշարունակենք այսպես խաղալ մրցաշրջանի մյուս խաղերում»,- Քեյնի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023