Վալենսիա – Ռեալ հանդիպման գլխավոր մրցավարը որակազրկվել է 🎥

Վալենսիա – Ռեալ հանդիպման գլխավոր մրցավարը որակազրկվել է 🎥

05/03/2024 - 15:19

Իսպանացի մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն ժամանակավորապես զրկվել է իսպանական Լա լիգայի հանդիպումներ սպասարկելու իրավունքից և որակազրկվել է։

40-ամյա մրցավարը սկանդալային որոշում էր կայացրել Լա լիգայի 27-րդ տուրի «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» (2:2) հանդիպման վերջնամասում։

90+9-րդ րոպեին «արքայական» ակումբին հաջողվեց երրորդ գնդակն ուղարկել «չղջիկների» դարպասը, սակայն անկյունայինի խաղարկումից հետո գրոհի երկրորդ տեմպի ժամանակ Մանսանոն հնչեցրել էր եզրափակիչ սուլիչը։ Այդ պահին գնդակը եղել է Բրահիմ Դիասի մոտ, ով օդային փոխանցում կատարեց դեպի Ջուդ Բելինգհեմը։ Վերջինս գրավեց դարպասը, սակայն այն այդպես էլ չարձանագրվեց։

Բացի այդ, եզրափակիչ սուլիչից հետո, երբ կրքերը բորբոքվել էին, ոչ սպորտային պահվածքի համար Մանսանոն Բելինգհեմին պատժեց կարմիր քարտով։

Archivo VAR-ը հայտնում է, որ Իսպանիայի մրցավարների տեխնիկական կոմիտեն (CTA) Մանսանոյին ժամանկավորապես հեռացրել է Լա լիգայի հանդիպումներից։

Մանսանոն, ամենայն հավանականությամբ, որևէ հանդիպման մրցավար չի նշանակվի նվազագույնը երկու տուր։ Որակազրկումը տարածվում է նաև VAR համակարգի պատասխանատու նշանակվելու հարցում։

Նշվում է, որ մրցավարն ընդունել է սխալն ու իր վրա վերցրել կատարվածի ողջ պատասխանատվությունը։

Հավելենք, որ Խեսուս Խիլ Մանսանոն 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում սպասարկել է 24 հանդիպում` ցույց տալով 104 դեղին, 2 կարմիր քարտ, նշանակելով 11-մետրանոց 7 հարված։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023