Author Archives: Miqayel

Սևիկյանը մասնակցել է Ֆերենցվարոշի հաղթական հանդիպմանը 🎥

Հունգարիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Ֆերենցվարոշը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Դիոշդյորին»։ Դեյան Ստանկովիչի թիմից աչքի ընկավ նորվեգացի Քրիստոֆեր Զախարիասենը, իսկ տանտերերի պաշտպան Մարկո Լունդը գրավեց սեփական դարպասը։ «Ֆերենցվարոշի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի վինգեր Էդգար Սևիկյանը, ով դաշտում անցկացրեց 70 րոպե։ Այպսիով, Բուդապեշտը ներկայացնող ակումբը դուրս եկավ Հունգարիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի զույգերը հայտնի են դառնալու […]

Պոգոն Շեցինը դուրս է եկել Լեհաստանի գավաթի եզրափակիչ 🎥

Լեհաստանի գավաթի կիսաեզրափակիչում «Պոգոն Շեցինը» սեփական մարզադաշտում մրցեց «Յագելնոնիայի» դեմ` լրացուցիչ ժամանակում հաղթելով 2:1 հաշվով։ Յենս ԳուստՖսոնի թիմի հաղթական գոլերը խփեցի Էֆտիկիս Կուլուրիսն ու Ֆրեդրիկ Ուլվեստադտը, հյուրերի կազմից աչքի ընկավ Բարթոլոմեյ Վդովիկը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը նույնպես ընդգրկված էր «Պոգոնի» հայտացուցակում և փոխարինման մտավ 114-րդ րոպեին։ Այսպիսով, «Պոգոնը» պատմության մեջ երրորդ անգամ դուրս եկավ […]

Սելարայանն առաջնորդում է «Ալ Ֆաթեհին»` հաղթական գոլ խփելով «Ալ Էթիֆաքի» դեմ խաղում 🎥

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 26-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» տանը մրցեց «Ալ Էթիֆաքի» դեմ։ Համառ և լարված պայքարում գրանցվեց դարպասի մեկ գրավում. տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով։ «Ալ Ֆաթեհի» հաղթական գոլը խփեց Լուկաս Սելարայանը` աչքի ընկնելով 80-րդ րոպեին։ 31-ամյա կիսապաշտպանը Պրո լիգայի ընթացիկ մրցաշրջանում 4-րդ գոլը խփեց։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նաև 8 գոլային փոխանցում է կատարել։ «Ալ […]

Ֆոդենի ֆանտաստիկ բենեֆիսը. Ման. Սիթին խոշոր հաշվով հաղթեց Ասթոն Վիլային 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական մարզադաշտում մրցեց «Ասթոն Վիլայի» դեմ։ «Քաղաքաբնակները» հիանալի հանդիպում անցկացրին` հաղթելով 4:1 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմից փայլեց Ֆիլ Ֆոդենը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Անգլիացի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 14-ի և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 8-րդ տեղ։ Ցուցակը 18 գոլով […]

Գերմանիայի գավաթ. Բայերը ճախրում է` ջախջախիչ հաղթանակով դուրս գալով եզրափակիչ 🎥

Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչում Լևերկուզենի «Բայերը» մրցեց Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող Դյուսելդորֆի «Ֆորտունայի» դեմ։ Հանդիպման ամբողջ ընթացքում «դեղագործներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Խաբի Ալոնսոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ֆլորիան Վիրցը, մեկական գոլ էլ խփեցին Ժերեմի Ֆրիմպոնգն ու Ամին Ադլին։ Լևերկուզենյան ակումբը 2023/24 մրցաշրջանում անպարտելիության շարքը հասցրեց 40 հանդիպման։ «Բայերն» այդ ընթացքում տարել է […]

Արսենալը շարունակում է չեմպիոնական պայքարը` վստահ խաղով հաղթելով Լութոնին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցում «Լութոն Թաունի» դեմ։ Հանդիպման առաջին կեսում «զինագործները» երկու գնդակի առավելություն ստացան` պահելով այն մինչև վերջ։ Միկել Արտետայի թիմից աչքի ընկավ Մարտին Էդեգորը, իսկ հյուրերի պաշտպան Դայիկի Հասիոկան գրավեց սեփական դարպասը։ Այսպիսով, «Արսենալը» հաղթեց 2:0 հաշվով, վաստակեց 68 միավոր և գլխավորեց Պրեմեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Լութոնը», […]

Ռեալը կողմնորոշվել է իր դարպասապահների ապագայի հարցում

Մադրիդի «Ռեալը» կողմնորոշվել է իր դարպասապահներ Կեպա Արիսաբալագայի ու Անդրեյ Լունի ապագայի հարցում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «արքայական» ակումբը վարձակալական պայմանագրի ավարտին չի գնի Կեպայի տրանսֆերային իրավունքը. վերջինս հունիսի 30-ից հետո կվերադառնա «Չելսի» «Սերուցքայինները» դարպասապահի դիրքում մտադիր են առաջիկա տարիներին շեշտը դնել Անդրեյ Լունինի վրա և պատրաստ են երկարաձգել պայմանագիրն ուկրաինացու հետ, որն […]

Իբրահիմովիչը հրաժեշտի հանդիպում կանցկացնի

«Միլանի», ՊՍԺ-ի, «Ինտերի», «Յուվենտուսի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Լոս Անջելես Գալաքսիի» և «Այաքսի» լեգենդար նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրաժեշտի հանդիպում կանցկացնի Շվեդիայի հավաքականի կազմում։ Շվեդիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այդ երկրի ազգային հավաքականը հունիսի 8-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Սերբիայի թիմի հետ, որը նվիրված է լինելու Զլատան Իբրահիմովիչին։ Հիշեցնենք, որ […]

Նախորդ 3 մրցաշրջաններում Լեսթերը ֆինանսական հսկայական վնաս է կրել

«Լեսթերը» վերջին 3 մրցաշրջանների ընթացքում զգալիորեն գերազանցել է ֆինանսական վնասի սահմանաչափը։ BBC-ն գրում է, որ «աղվեսները» միայն 2022/23 մրցաշրջանում կրել են 89,7 մլն ֆունտ ստերլինգի վնաս։ Ընդ որում, դա այն դեպքում, երբ ակումբը ֆուտբելիստների տրանսֆերների վաճառքից աշխատել է 74,8 մլն ֆունտ ստերլինգ։ Անցնող 3 տարում «Լեսթերը» կրել է 215,3 մլն ֆունտ ստերլինգի վնաս։ Ակումբն էականորեն […]

Չելսին պատրաստ է բարելավել իր առաջատարի աշխատավարձը

«Չելսին» պատրաստ է բարձրացնել թիմի առաջատար Քոուլ Պալմերի աշխատավարձը` հաշվի առնելով նրա հաջող մրցելույթները։ The Telegraph-ը գրում է, որ անգլիացի ֆուտբոլիստն այժմ վաստակում է շաբաթական 80 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ, սակայն «ազնվականները» պատրաստ են նրան պարգևատրել ու բարելավված պայմաններով նոր պայմանագիր առաջարկել։ Դեռ պարզ չէ` կողմերը երբ են ծրագրում բանակցություններ սկսել, սակայն լոնդոնյան ակումբում արդեն […]

1 382 383 384 385 386 1,920