Ֆոդենի ֆանտաստիկ բենեֆիսը. Ման. Սիթին խոշոր հաշվով հաղթեց Ասթոն Վիլային 🎥

Ֆոդենի ֆանտաստիկ բենեֆիսը. Ման. Սիթին խոշոր հաշվով հաղթեց Ասթոն Վիլային 🎥

04/04/2024 - 01:12

Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական մարզադաշտում մրցեց «Ասթոն Վիլայի» դեմ։

«Քաղաքաբնակները» հիանալի հանդիպում անցկացրին` հաղթելով 4:1 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմից փայլեց Ֆիլ Ֆոդենը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Անգլիացի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 14-ի և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 8-րդ տեղ։ Ցուցակը 18 գոլով գլխավորում է Ֆոդենի թիմակից Էրլինգ Հոլանդը։

«Սիթիի» կազմից մեկ գոլ էլ խփեց Ռոդրին, իսկ «Վիլայի» կազմից աչքի ընկավ Ջոն Դյուրանը։

«Մանչեսթեր Սիթին» վաստակեց 67 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը։ Ունայի Էմերիի թիմը, 59 միավորով, 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023