Սելարայանն առաջնորդում է «Ալ Ֆաթեհին»` հաղթական գոլ խփելով «Ալ Էթիֆաքի» դեմ խաղում 🎥

Սելարայանն առաջնորդում է «Ալ Ֆաթեհին»` հաղթական գոլ խփելով «Ալ Էթիֆաքի» դեմ խաղում 🎥

04/04/2024 - 01:29

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 26-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» տանը մրցեց «Ալ Էթիֆաքի» դեմ։

Համառ և լարված պայքարում գրանցվեց դարպասի մեկ գրավում. տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով։

«Ալ Ֆաթեհի» հաղթական գոլը խփեց Լուկաս Սելարայանը` աչքի ընկնելով 80-րդ րոպեին։ 31-ամյա կիսապաշտպանը Պրո լիգայի ընթացիկ մրցաշրջանում 4-րդ գոլը խփեց։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նաև 8 գոլային փոխանցում է կատարել։

«Ալ Ֆաթեհը» վաստակեց 37 միավոր և բարձրացավ 6-րդ տեղ։ Սթիվեն Ջերարդի թիմը, 36 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023