Author Archives: Miqayel

Բավարիայի շատ արագ երկու գոլ խփեց ու առաջ անցավ հաշվի մեջ Ռեալի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» տանը մրցում է Մադրիդի «Ռեալի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո «Ռեալը» հաղթում էր 1:0, սակայն երկրորդ կեսի մեկնարկում` 53-րդ ու 56-րդ րոպեներին, «ռեկորդ մայսթերը» շատ արագ հավասարեցրեց ու առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկան Լերոյ Սանեն ու Հարի Քեյնը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեալն առաջին խաղակեսից հետո հաղթում է Բավարիային 🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցում է Մյունխենի «Բավարիայի» դեմ։ Առսջին խաղակեսից հետո «արքայական» ակումբը հաղթում է 1:0 հաշվով. 24-րդ րոպեին Տոնի Կրոսի հիասքանչ փոխանցումից հետո աչքի ընկավ Վինիսիուսը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Տոնի Կրոսի հիասքանչ ասիստն ու Վինիսիուսի գոլը Բավարիայի դեմ խաղում🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցում է Մյունխենի «Բավարիայի» դեմ։ 24-րդ րոպեին «արքայական» ակումբի կիսապաշտպան Տոնի Կրոսը հիասքանչ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Վինիսիուսին, որը բացեց հաշիվն ու առաջ մղեց «Ռեալին»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բավարիա – Ռեալ Մադրիդ, մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում կմրցի Մադրիդի «Ռեալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Միլանը հրաժարվել է Լոպետեգիին գլխավոր մարզիչ նշանակելու գաղափարից

Իսպանացի մասնագետ Խուլիեն Լոպետեգին չի գլխավորի «Միլանը»։ La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ Լոպետեգին համարվում էր «ռոսոներիների» նոր գլխավոր մարզիչ նշանակվելու հիմնական թեկնածուն։ 57-ամյա մասնագետի թեկնածությանը հավանություն էր տվել միլանյան ակումբի սեփականատեր Ջերի Կարդինալեն։ Կողմերը նույնիսկ 3 տարվա պայմանագիր էին համաձայնեցրել։ Այդուհանդերձ, «Միլանը» հրաժարվել է Լոպետեգիի թեկնածությունից` ակումբի երկրպագուների դժգոհության պատճառով։ Երկրպագուները «Nopetegui» խորագրով […]

Բարսելոնան պայմանագիր է համաձայնեցրել Բետիսի ֆուտբոլիստի հետ

«Բետիսի» կիսապաշտպան Գվիդո Ռոդրիգեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Բարսելոնա»։ 30-ամյա ֆուտբոլիստի ու անդալուզյան ակումբի միջև պայմանագիրը լրանում է 2023 թ. հունիսի 30-ին, որը կողմերը չեն երկարաձգելու. Ռոդրիգեսը «Բետիսը» կլքի ազատ գործակալի կարգավիճակում։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ ստեղծված իրավիճակում արգենտինացի ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել «Բարսելոնան», որը «2+1» ձևաչափով պայմանագիր […]

Ռոյ Քին. «Արսենալի խնդիրն այն է, որ պայքարում է Ման. Սիթիի դեմ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը խոսել է անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոնական մրցավազքի մասին. ««Արսենալի» խնդիրն այն է, որ պայքարում է «Մանչեսթեր Սիթիին դեմ, որը պատմության լավագույն ակումբներից մեկն է։ Այո՛, «Արսենալը» առաջընթաց է գրանցում, և եթե հաղթի մնացած երեք խաղերում, միավորների քանակով կգերազանցի նախորդ մրցաշրջանի ցուցանիշը, բայց խնդիրը «Ման. Սիթին» է։ Նախորդ […]

Լեսթերը դարձավ Չեմպիոնշիփի հաղթող 🎥

Անգլիայի երկրորդ դիվիզիոնի` Չեմպիոնշիփի, նախավերջին` 45-րդ տուրում «Լեսթերը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Պրեսթոնին»։ «Աղվեսների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ջեյմի Վարդին, մեկ գոլ էլ խփեց Քեյսի Մաքաթիրը։ 37-ամյա Վարդին Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 18-ի և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 5-րդ տեղ։ Ցուցակը 25 գոլով գլխավորում է «Բլեքբեռնի» իռլանդացի հարձակցող Սեմի Շմոդիքսը։ Էնցո […]

Այսօր կմեկնարկի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը

Այսօր` ապրիլի 30-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի կիսաեզրափակիչը։ Կայանալու են հետևյալ հանդիպումները. «Բավարիա» – «Ռեալ Մադրիդ» (ապրիլի 30, 23:00) «Բորուսիա Դորտմունդ» – ՊՍԺ (մայիսի 1, 23:00) Հավելենք, որ դիմակայությունների պատասխան խաղերը կայանալու են մայիսի 7-8-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Թրիլեր «Մոնժուիկում». Բարսան գոլառատ խաղում հաղթեց Վալենսիային🎥

Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» «Մոնժուիկ» մարզադաշտում մրցեց «Վալենսիայի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և թրիլերային պայքարում, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 4:2 հաշվով։ Առաջին խաղակեսում կատալոնական ակումբին առաջ մղեց Ֆերմին Լոպեսը, սակայն «չղջիկները» Ուգո Դուրոյի ու Պեպելուի գոլերի շնորհիվ ընդմիջման գնացին հաղթողի դերում։ Նախքան ընդմիջում հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով. սեփական տուգանային հրապարակից դուրս ձեռքով […]

1 369 370 371 372 373 1,919