Թրիլեր «Մոնժուիկում». Բարսան գոլառատ խաղում հաղթեց Վալենսիային🎥

Թրիլեր «Մոնժուիկում». Բարսան գոլառատ խաղում հաղթեց Վալենսիային🎥

30/04/2024 - 01:04

Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» «Մոնժուիկ» մարզադաշտում մրցեց «Վալենսիայի» դեմ։

Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և թրիլերային պայքարում, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 4:2 հաշվով։

Առաջին խաղակեսում կատալոնական ակումբին առաջ մղեց Ֆերմին Լոպեսը, սակայն «չղջիկները» Ուգո Դուրոյի ու Պեպելուի գոլերի շնորհիվ ընդմիջման գնացին հաղթողի դերում։

Նախքան ընդմիջում հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով. սեփական տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղալու համար դաշտից հեռացվեց վրացի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին։

Ունենալով քանակական առավելություն` երկրորդ խաղակեսում Խավիի թիմը կամային հաղթանակ կորզեց. հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 73 միավոր և վերադարձավ երկրորդ տեղ։ «Վալենսիան», 47 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023