Ռոյ Քին. «Արսենալի խնդիրն այն է, որ պայքարում է Ման. Սիթիի դեմ»

Ռոյ Քին. «Արսենալի խնդիրն այն է, որ պայքարում է Ման. Սիթիի դեմ»

30/04/2024 - 13:54

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը խոսել է անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոնական մրցավազքի մասին.

««Արսենալի» խնդիրն այն է, որ պայքարում է «Մանչեսթեր Սիթիին դեմ, որը պատմության լավագույն ակումբներից մեկն է։ Այո՛, «Արսենալը» առաջընթաց է գրանցում, և եթե հաղթի մնացած երեք խաղերում, միավորների քանակով կգերազանցի նախորդ մրցաշրջանի ցուցանիշը, բայց խնդիրը «Ման. Սիթին» է։

Նախորդ տարիներին «Լիվերպուլի» համար նույնպես «Սիթին» էր գլխավոր խոչընդոտը։ «Մանչեսթեր Սիթին» աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է։ Այդ փաստը մեծ մարտահրավեր է բոլոր այն ակումբների համար, որոնք ցանկանում են պայքարել նրանց դեմ»,- մեջբերում է Sky Sports-ը։

Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ առաջնության առաջատարը 80 միավորով «Արսենալն» է։ Երկրորդ տեղում 79 միավորով «Մանչեսթեր Սիթին» է, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել մրցակցի համեմատ։ Լավագույն եռյակը 75 միավորով եզրափակում է «Լիվերպուլը»։

Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հավաքել է 89 միավոր և դարձել չեմպիոն։ «Արսենալը» 84 միավորով երկրորդն է եղել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023