Author Archives: Miqayel

Օրը լավագույն կերպ սկսելու տարբերակն՝ ըստ Ռոնալդուի

Ինչպես գիտեք, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ողջ Եվրոպայում հաստատված է կարանտին։ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարանտինն անցկացնում է հարազատ Մադեյրա քաղաքում իր ընտանիքի հետ։ Երեկ՝ ապրիլի 18-ին, պորտուգալացի ֆուտբոլիստը սոցցանցերում լուսանկար է հրապարակել՝ առաջարկելով օրը սկսելու լավագույն տարբերակը։ Ռոնալդուն հետևյալ նկարն է հրապարակել․

Էմերին Արսենալում աշխատելու ժամանակ միառաժամանակ հանդիպում էր երկու կանանց հետ

Իսպանացի մասնագետ Ունայի Էմերին «Արսենալում» աշխատելու տարիներին միառժամանակ հանդիպել է երկու կանանց հետ։ Առաջինը բրիտանուհի Սաշա Ռայթն է, ով վերջերս պատմել է, թե ինչպես է Էմերին հենց իրեն մեղադրել պաշտոնանկության մեջ։ Ռայթը պատմել է նաև, թե ինչպես է Էմերին իրեն անվանել կախարդ։ Երկրորդը Լյուսիլա Սեգին է, ով MarBlanc անունով բառ ունի Մալյորկայում։ Այդ մասին տեղեկացնում […]

Ռոբերտսոնի փառահեղ օրվա ծրագիրը

«Լիվերպուլի» եզրային պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը Twitter-ում կատարել է գրառում և կազմել է իր օրվա ծրագիրը՝ գրելով․ «Կարծում եմ՝ դուք կծանկանայիք իմանալ, թե ինչպես է անցնում Ռոբոյի օրը մեկուսացման պայմաններում»,- գրել է Ռոբերտսոնը։ Նրա օրվա ծրագիրն ունի հետևյալ տեսքը․ 8։00 – կերակրել երեխաներին 8։25 – զանգել Տրենտին 8։30 – տղաների հետ զբաղվել յոգայով 9։00 – վերցնել […]

Ինչպե՞ս է Կլաուդիո Բրավոն միայնակ մարզվում?

Կորոնվաիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինի պայմաններում բազմաթիվ ֆուտբոլիստները մարզավիճակը պահպանելու համար փորձում են մարզվել միայնակ։ Միայնակ մարզվողների թվում է նաև «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ դարպասապահ Կլաուդիո Բրավոն։ Չիլիացի դարպասապահն այլընտրանք է գտել միայնակ մարզվելու համար․ նա գնդակը հարվածում է մեկ այլ դարպասի հորիզոնական դարպասաձողին, այնուհետև պտտվում և վազում է դեպի գնդակը՝ որսալով այն։

Բարսելոնան չի վճարի Լաուտարոյի հրաժարագինը

«Բարսելոնան» պատրաստ չէ վճարել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինես հրաժարագինը, որը կազմում է 111 մլն եվրո։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը չի հրաժարվում խաղացողին ձեռք բերելու մտքից և հուսով է, որ նրան կգնի ավելի ցածր գնով։ Հաղորդվում է, որ կատալանոկան ակումբը նման քայլի է պատրաստվում գնալ, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆինանսական ճգնաժամ է […]

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան վերացրել է ավելի քան 60 բադերի

Անգլիայում սկանդալ է հասունանում։ Պարզվել է, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան վերացրել է ավելի քան 60 բադերի, որոնք ներխուժել են հավաքականի մարզումային բազա։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, ասոցիացիայի աշխատակիցները նման քայլի են դիմել, քանի որ բադերն աղտոտում և վնասում էին խաղադաշտերի խոտը։ Խնդիրը եղել այն, որ ոչ միայն մարդիկ կարող էին սայթաքել և ընկնել, այլև […]

Մեկ նկարի պատմություն N4?

Վերջին 10-15 տարում անգլիական Պրեմիեր լիգայի մակարդակն այնքան է բարձրացել, որ գրեթե անհնար է գուշակել, թե մրցաշրջանի մեկնարկից առաջ, որ ակումբները կպայքարեն չեմպիոնական տիտղոսի համար։ Նույնիսկ կար մի պահ, երբ նվազագույնը 3 անգլիական ակումբներ հայտնվում էին Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում, իսկ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում էր հենց Անգլիան։ Բացառություն չէր նաև 2009/10 մրցաշրջանը, երբ «Մանչեսթեր […]

Դևիդ Բեքհեմը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի», «Միլանի, ՊՍԺ-ի, ինչպես նաև «Լոս-Անջելես Գալաքսիի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը համեմատել է «Յուվետնուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին։ «Մեսսին հանճարեղ ֆուտբոլիստ է։ Նրա մակարդակին որևէ խաղացող մոտ չէ։ Ռոնալդուին մի փոքր չի բավականացնում, որպեսզի հասնի նրան, սակայն երկուսն էլ իրենց մակարդակով գերազանցում են մյուսներին»,- 44-ամյա նախկին ֆուտբոլիստին մեջբերում է […]

Կասիլիասը խոսել է սրտի կաթվածից հետո ունեցած իր ապրումների մասին

«Ռեալի» և «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը խոսել է սրտի կաթվածի հետևանքների և իր ապրումնեի մասին։ «Դրանից հետո իմ գլխում ինչ-որ բան փոխվել է։ Ես սկսել եմ ավելի շատ գնահատել կենսուրախ պահերը։ Երբեմն ֆուտբոլիստները չեն գնահատում այն, ինչ նրանք ունեն, երբեմն մենք չենք հավատում, որ կարող ենք շատ բան անել մյուս մարդկանց համար։ Ինչ վերաբերվում […]

Ինչու՞ է ժամանակին ձախողվել Վարդիի Արսենալ տեղափոխությունը

«Արսենալի» նախկին բանակցող Դիկ Լոուն պատմել է, թե ինչպես է 2016 թվականին ձախողվել «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի տեղախփությունը «Արսենալ»։ «Մենք համաձայնության հասանք ինչպես «Լեսթերի», այնպես էլ խաղացողի հետ։ Նա գնաց այդ մասին տեղեկացնելու իր կնոջը՝ Ռեբեկային, սակայն նա մի պահ նստեց բացմոցին՝ Արսեն Վենգերի առջև և մտափոխվեց, և երբ Լեսթեր վերադառնալու ճանապարհին էր, զանգեց և […]

1 1,704 1,705 1,706 1,707 1,708 1,899