Author Archives: Miqayel

ՊՍԺ-ն կհռչակվի Ֆրանսիայի չեմպիոն

Ինչպես գիտեք, ապրիլի 28-ին Ֆրանսիայի վարչապետը հայտարարեց, որ Լիգա 1-ն ու Լիգա 2-ը անհնար է ավարտին հասցնել, քանի որ նախագահ Էմանուել Մակրոնը արգելել է մինչև սեպտեմբեր անցկացնել որևէ սպորտային մրցաշար։ Ինչպես տեղեկացնում է  L’Equipe-ը, չնայած առաջնությունը մնաց անավարտ, միևնույնն է, ՊՍԺ-ն հռչակվելու է Ֆրանսիայի չեմպիոն։ ՊՍԺ-ն 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 12 միավորով գերազանցելով […]

Այսօրվանից սկսած Բունդեսլիգան ներկայացնող ակումբների բոլոր ներկայացուցիչները կթեստավորվեն

Ամեն ինչ տանում է նրան, որ Բունդեսլիգան շուտով վերսկվելու է։ Առաջնության ղեկավարներն արդեն կամաց-կամաց պատրաստվում են այդ ամենին։ Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, ապրիլի 30-ից սկսած երկու Բունդեսլիգաների ակումբների բոլոր աշխատակիցներն ու ֆուտբոլիստները կանցնեն կորոնավիրուսի թեստավորում։ Ակումբները ենթադրում են, որ մոտ ժամանակներս նրանց կթույլատրեն մեծ խմբերով մարզումներ անցկացնել, և նրանք ցանկանում են պատրաստվել այդ ամենին։ Սակայն, […]

Բորուսիան ձեռք կբերի Ֆաթիին, եթե Սանչոն հեռանա

«Բարսելոնայի» հարձակվող Անսումանե Ֆաթին հայտնվել է «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, գերմանական ակումբը 17-ամյա հարձակվողին դիտարկում է որպես Ջեյդոն Սանչոյի հավանական փոխարինող, ով, ամենայն հավանականությամ, ամռանը կփոխի ակումբային գրանցումը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե կատալոնական ակումբը նույնիսկ համաձայնի բաց թողնել երիտասարդ ֆուտբոլիստին, ապա միայն վարձակալությամբ կամ էլ վաճառքի դեպքում հետ գնելու իրավունքով։ Նշենք, որ Սանչոն […]

Ա սերիան հսկայական ֆինանանսական վնաս կկրի, եթե մրցաշրջանը մնա անավարտ

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան դեմ է արտահայտվել մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտվելու մտիքն․ «Որքան ես գտնվեմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, երբեք չեմ ստորագրի մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու փաստաթուղթը։ Կստացվի, որ ես ստորագրել եմ իտալական ֆուտբոլի մահվան փաստաթուղթը։ Ես պաշտպանում եմ բոլորի ընդհանուր շահերը, այդ պատճառով կրկնում եմ՝ ես հրաժարվում եմ ընթացիկ մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու […]

ESPN-ը կազմել է երիտասարդ ֆուտբոլիստների լավագույն տասնյակը

Ամերիկյան հանրահայտ ESPN պարբերականը կազմել է երիտասարդ խաղացողների լավագույն տասնյակ։ Ընգրկվել են այն խաղացողները, որոնց տարիքը չի գերազանցում 21-ը։ Լավագույնների ցանկը կազմվել է հաշվի առնելով հետևյալ չափանիշները․ մրցաշարերի հեղինակությունը, որին մասնակցել է տվյալ ֆուտբոլիստը և երկարաժամկետ կանոնավոր խաղային պրակտիկան։ Լավագույն տասնյակը ստացել է հետևյալ տեսքը․ 1․ Կիլիան Մբապե (ՊՍԺ, 21 տ․) 2․Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ», […]

Ինտերը մի շարք պահանջներ է առաջադրել Բարսելոնային

«Բարսելոնան» և «Ինտերը» շարունակում են բանակցել Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի շուրջ։ Քանի որ կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ վճարել խաղացողի հրաժարագինը, որը կազմում է 111 մլն եվրո, միլանյան ակումբը պահանջում է 90 մլն եվրո, ինչպես նաև գործարքի մեջ պետք է ներառվեն Արթուրո Վիդալն ու Անտուան Գրիզմանը։ Նշվում է, որ «Ինտերը» ցանկանում է մեկ տարով վարձակալել Գրիզմանին։ […]

Բարսելոնան փորձում է ամեն կերպ գումար վաստակել Նեյամրի և Լաուտարոյի տրանսֆերների համար

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է վաճառել ակումբի կիսապաշտպան Արթուրին, չնայած, նա ցանկանում է մնալ ակումբում։ Ինչպես տեղեկացնում ESPN-ն, բրազիլացի կիսապաշտպանին գնահատել է 60 մլն եվրո, ում ծառայություններով վերջին շրջանում հետաքրքրված են «Տոտենհեմը» և «Յուվենտուսը»։ Նշվում է, որ խաղացողի վաճառքից ստացված գումարն օգտագործվելու է Նեյմարի և/կամ Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու համար։ Չնայած այս զարգացումներին՝ Արթուրը մտադիր է […]

Մբապեն նշել է, թե որն է երբևէ իր հեղինակած ամենասիրելի և կարևոր գոլը?

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է այն հարցին, թե որն է իր կարիերայի ամենասիրելի և կարևոր գոլը․ «Սիրելի գո՞լը։ Կնշեմ 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Խորվաթիայի հավաքականի դարպասին խփած գնդակը։ Դա դեռևս ամենակարևոր գոլն է, որը երբևէ խփել եմ։ Ընտրել որևէ գոլ դժվար է, այդ իսկ պատճառով ես բոլորն էլ հիշում եմ, […]

Գարի Նևիլը դեմ է ԱՊԼ-ի վերսկսման գաղափարին

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը, ով ներկայումս որպես փորձագետ աշխատում է Sky Sports-ում, քննադատել է Պրեմիեր լիգան վերսկսելու գաղափարը, որը մարտից անորոշ ժամանակով ընդհատվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ «Դեռևս քանի՞ մարդ պիտի մահանա։ Մրցաշրջանը վերսկսելը անմտություն է։ Պե՞տք է մահանան նաև խաղացողներ և մարզիչներ։ Եթե չլինեին տնտեսական խնդիրներ, ոչ ոք չէր […]

Շալկեի երկրպագուները սպառնում են Նյուբելի ծնողներին

«Շալկե-04»-ի երկրպագուները սպառնալիքներ են ուղարկել ակումբի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելի ծնողներին, ով մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակով կարիերան շարունակելու է «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է abendzeitung-muenchen.de-ն, Գելզենկիրխենը ներկայացնող ակումբի երկրպագուները փնտրել և գտել են Նյուբելի ծնողներին, ովքեր բնակվում են Պադերբորնից ոչ հեռու, գնացել են նրանց աշխատանքի վայր և սկսել են հանդես գալ սպառնալից հայտարարություններով։ Չնայած պատահարին՝ […]

1 1,696 1,697 1,698 1,699 1,700 1,901