Ա սերիան հսկայական ֆինանանսական վնաս կկրի, եթե մրցաշրջանը մնա անավարտ

Ա սերիան հսկայական ֆինանանսական վնաս կկրի, եթե մրցաշրջանը մնա անավարտ

30/04/2020 - 12:41

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան դեմ է արտահայտվել մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտվելու մտիքն․

«Որքան ես գտնվեմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, երբեք չեմ ստորագրի մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու փաստաթուղթը։ Կստացվի, որ ես ստորագրել եմ իտալական ֆուտբոլի մահվան փաստաթուղթը։

Ես պաշտպանում եմ բոլորի ընդհանուր շահերը, այդ պատճառով կրկնում եմ՝ ես հրաժարվում եմ ընթացիկ մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու մտքից, եթե անմիջական անմիջական վտանգ չսպառանա ֆուտբոլային հասարակությանը, սակայն այդ դեպքում էլ ես հստակ հրահագ պետք է ունենամ, որոնք ինձ տալիս են բարձրաստիճան պաշտոնյաները։

Եթե առաջնությունն ավարտվի ժամանակից շուտ, իտալական ֆուտբոլը կկորցնի 700-800 մլն եվրո։ Եթե առաջնությունը շարունակվի դատարկ տրիբունաների ներքո, ապա կորուստը կկազմի ընդամենը 300 մլն եվրո, իսկ եթե մրցաշրջանը հանկարծ շարունակվի երկրպագուների մասնակցությամբ, ինչը շատ քիչ է հավանական, ապա կորուստը կկազմի մոտ 150 մլն եվրո։

Իտալական ֆուտբոլը խիստ պատասխանատվություն է կրում այն կազմակերպությունների առջև, որոնց հետ կոմերցիոն պայմանանգրեր ունեն, այդ թվում նաև՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի»,- ֆեդերացիայի նախագահի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023