Մբապեն նշել է, թե որն է երբևէ իր հեղինակած ամենասիրելի և կարևոր գոլը?

Մբապեն նշել է, թե որն է երբևէ իր հեղինակած ամենասիրելի և կարևոր գոլը?

30/04/2020 - 10:54

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է այն հարցին, թե որն է իր կարիերայի ամենասիրելի և կարևոր գոլը․

«Սիրելի գո՞լը։ Կնշեմ 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Խորվաթիայի հավաքականի դարպասին խփած գնդակը։ Դա դեռևս ամենակարևոր գոլն է, որը երբևէ խփել եմ։ Ընտրել որևէ գոլ դժվար է, այդ իսկ պատճառով ես բոլորն էլ հիշում եմ, սակայն միշտ մտքումս պահում եմ հանդիպման կարևորությունն ու մրցակցին, այդ պատճառով էլ ընտրեցի հենց այդ գոլը»,- ֆրանսիացի հարձակվողի խոսքերը մեջբերում է The Sun-ը՝ հղում կատարելով՝ beIN Sports-ին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը 2018 թվականին Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում 4։2 հաշվով առավելության հասավ Խորվաթաիյի ընտրանու նկատմամբ՝ դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն։ Մբապեն հանդիպման 65-րդ րոպեին հեռահար դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 4։1։ Այդ գոլի շնորհիվ ֆրանսիացի հարձակվողը դարձավ ԱԱ եզրափակիչներում գոլի հեղինակ դարձած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Ռեկորդը պատկանում է Պելեին, ով 17 տարեկան հասակում աչքի է ընկել 1958 թվականի եզրափակիչ հանդիպման շրջանակում, երբ Բրազիլիայի հավաքականը 5։2 հաշվով առավելության է հասել Շվեդիայի հավաքականի նկատմամբ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023