Բորուսիան ձեռք կբերի Ֆաթիին, եթե Սանչոն հեռանա

Բորուսիան ձեռք կբերի Ֆաթիին, եթե Սանչոն հեռանա

30/04/2020 - 12:57

«Բարսելոնայի» հարձակվող Անսումանե Ֆաթին հայտնվել է «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, գերմանական ակումբը 17-ամյա հարձակվողին դիտարկում է որպես Ջեյդոն Սանչոյի հավանական փոխարինող, ով, ամենայն հավանականությամ, ամռանը կփոխի ակումբային գրանցումը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե կատալոնական ակումբը նույնիսկ համաձայնի բաց թողնել երիտասարդ ֆուտբոլիստին, ապա միայն վարձակալությամբ կամ էլ վաճառքի դեպքում հետ գնելու իրավունքով։

Նշենք, որ Սանչոն բազմիցս նշել է, որ ցանկանում է տեղափոխվել Պրեմիեր լիգա, ում ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023