Author Archives: Miqayel

Պաշտոնական․ Արարատ-Արմենիա- Ցրվենա Զվեզդա հանդիպման վայրը չի փոխվի

Ինչպես հայտնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի խոսնակ Դիանա Ղազարյանը, Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ցրվենա Զվեզդայի» դեմ կայանալիք հանդիպման վայրն ու ամսաթիվը չի փոխվի։ Ղազարյանը Facebook-ի իր օգտահաշվում կատարել է հետևյալ գրառումը․ «Հարգելի Լրագրողներ, Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպման վայրի հետ կապված որևէ փոփոխություն չի […]

Հենոն հերթական կոչն է ուղղել միջազգային հանրությանը

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական անդրադարձն է կատարել սեպտեմբերի 27-ի վառ առավոտվանից արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով սկսված ռազմական գործողություններին․ «Լեռնային Ղարաբաղի դեմ ծանր մարտերը դեռևս շարունակվում են, իսկ երկու կողմերն էլ ունեն շատ զոհեր։ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես ռմբակոծվում է։ Դատապարտելի են սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած գործողությունները, որոնք թիրախավորում են քաղաքացիական […]

Սուարեսը տպավորիչ ռեկորդի հեղինակ է դարձել իր մեկնարկային խաղում

Սեպտեմբերի 27-ին Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 6։1 հաշվով ջախջախեց «Գրանադային»։ Այդ խաղում մադրիդյան ակումբի կազմում նորամուտն է նշել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ով վերջերս է «Բարսելոնայից» տեղափոխվել մայրաքաղաքային ակումբ։ «Էլ պիստոլերոն» խաղադաշտում հայտնվեց միայն 70-րդ րոպեին, սակայն հասցրեց դառնալ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ինչպես տեղեկացնում է […]

Սուարեսը հիանալի դեբյուտ ունեցավ Ատլետիկոյի կազմում🎥

Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում պայքարի մեջ մտավ նաև «Ատլետիկո Մադրիդը», որն առաջնության մեկնարկային երկու հանդիպումները բաց էր թողել։ «Հնդկացիները» սեփական հարկի տակ քարը քարի վրա չթողեցին ամուր կորիզ համարվող «Գրանադային»՝ ջախջախելով 6։1 հաշվով։ Մադրիդյան ակումբի կազմում հիանալի դեբյուտ ունեցավ թիմի նորեկ Լուիս Սուարեսը, ով խաղադաշտում անցկացրեց ընդամենը 20 րոպե, սակայն իր անվան դիմաց […]

Պեպ Գվարդիոլան կարիերայի վատագույն արդյունքն է գրանցել

Սեպտեմբերի 27-ին Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 2։5 հաշվով պարտություն կրեց «Լեսթերից»։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Պեպ Գվարդիոլայի մարզած որևէ թիմ 686 հանդիպման ընթացքում առաջին անգամ է բաց թողել 5 գնդակ, իսկ «Մանչեսթեր Սիթին» իր հերթին վերջին 483 հանդիպումների ընթացքում է առաջին անգամ «Էթիհադ» մարզադաշտում բաց թողել նման քանակի գոլեր։ […]

Լեսթերը վրաերթի ենթարկեց Սիթիին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Լեսթերի»։ Խաղում բավականին անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ «աղվեսները» հյուրընկալվելիս տպավորիչ՝ 2։5 հաշվով առավելության հասան «քաղաքաբնակների» նկատմամբ։ Բրենդան Ռոջերսի թիմի կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Ջեյմի Վարդին, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջեյմս Մեդիսոնն ու Յուրի Տիլեմանսը։ […]

Բարսելոնան շուտով կհայտարարի Այաքսի պաշտպանին ձեռք բերելու մասին

«Այաքսի» աջ պաշտպան Սերժինիո Դեստը շուտով կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբը կարողացել է խաղացողի տրանսֆերի հարցում ոչ միայն հաղթող դուրս գալ «Բավարիայի» դեմ մրցապայքարում, այլև վերջնական համձայնության հասնել Ամստերդամը ներկայցնող ակումբի և խաղացողի գործակալների հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը միանշանակ միանանակ կայանալու է, «Բարսելոնան» խաղացողի դիմաց վճարելու է […]

Բարսելոնան հիանալի մեկնարկեց առաջնությունը🎥

Ավարտվեց իսպանական Լա լիգայի 3-րդ տուրը, որի շրջանակում պայքարի մեջ մտավ նաև «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբը առաջին երկու տուրերը բաց էր թողել։ Առաջ ընկնելով՝ նշենք, որ «բլաուգրանասը» Ռոնալդ Կումանի գլխավորությամբ առաջին պաշտոնական խաղում բավականին լավ տպավորություն թողեց և 4։0 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ։ Բոլոր գոլերը «Բարսայի» ֆուտբոլիստները խփեցին առաջին խաղակեսում․ դուբլի հեղինակ դարձավ Անսու Ֆաթին, […]

Մխիթարյան․ «Կոչ եմ անում միջազգային հանրությանը ՝ անհապաղ ոտքի կանգնել և աջակցել զինված գործողությունների դադարեցմանը»

Ինչպես արդեն տեղյակ եք Արցախա-ադրբեջանական շփման գծում սեպմտեբերի 27-ի վաղ առավոտից սկսած իրավիճակը կտրուկ սրվել է։ Ստեղծված իրավիճակին արձագանքել է նաև Հայաստանի ազգային հավաքանի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով սոցցանցերի իր օգտահաշիվներում անգլերենով կատարել է հետևյալ գրառումը․ «Այսօր առավատյան արթնացա և տեղեկացա, որ ադրբեջանական բանակը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի (հայերով բնակեցված […]

Զիդանի թիմը տանում է առաջին հաղթանակը🎥

Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ՝ 2։3 հաշվով դժվար հաղթանակ կորզելով։ Առաջին խաղակեսում անդալուսական ակումբի ֆուտբոլիստներն ավելի լավ տեսք ունեին և ընդմիջման գնացին 2։1 հաշվի պայմաններում։ 14-րդ րոպեին Ֆեդե Վալվերդեն առաջ էր մղել «արքայական» ակումբին, սակայն 35 ու 37-րդ րոպեներին Այսա Մանդին և Վիլյամ Կարվալյուն համապատասխանաբար գրավեցին Տիբո Կուրտուայի պաշտպանած […]

1 1,564 1,565 1,566 1,567 1,568 1,919