Սուարեսը տպավորիչ ռեկորդի հեղինակ է դարձել իր մեկնարկային խաղում

Սուարեսը տպավորիչ ռեկորդի հեղինակ է դարձել իր մեկնարկային խաղում

28/09/2020 - 13:46

Սեպտեմբերի 27-ին Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 6։1 հաշվով ջախջախեց «Գրանադային»։

Այդ խաղում մադրիդյան ակումբի կազմում նորամուտն է նշել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ով վերջերս է «Բարսելոնայից» տեղափոխվել մայրաքաղաքային ակումբ։ «Էլ պիստոլերոն» խաղադաշտում հայտնվեց միայն 70-րդ րոպեին, սակայն հասցրեց դառնալ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, ուրուգվայցի հարձակվողն այդ ցուցանիշով մի շարք տպավորիչ ցուցանիչներ է գրանցել։ Սուարեսը դարձել է «հնդկացիների» միակ ֆուտբոլիստը, ով 21-րդ դարում մեկնարկային խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: 33-ամյա հարձակվողը նաև ակումբի պատմության միակ ֆուտբոլիստն է, ով մեկնարկային խաղում դուբլի հեղինակ է դարձել։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023