Սուարեսը հիանալի դեբյուտ ունեցավ Ատլետիկոյի կազմում🎥

Սուարեսը հիանալի դեբյուտ ունեցավ Ատլետիկոյի կազմում🎥

28/09/2020 - 10:31

Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում պայքարի մեջ մտավ նաև «Ատլետիկո Մադրիդը», որն առաջնության մեկնարկային երկու հանդիպումները բաց էր թողել։

«Հնդկացիները» սեփական հարկի տակ քարը քարի վրա չթողեցին ամուր կորիզ համարվող «Գրանադային»՝ ջախջախելով 6։1 հաշվով։

Մադրիդյան ակումբի կազմում հիանալի դեբյուտ ունեցավ թիմի նորեկ Լուիս Սուարեսը, ով խաղադաշտում անցկացրեց ընդամենը 20 րոպե, սակայն իր անվան դիմաց գրանցեց դուբլ և մեկ գոլային փոխանցում։ Տանտերերի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Դիեգո Կոստան, Ժոաո Ֆելիշը, Անխել Կոռեան և Մարկո Լյորենտեն, անդալուսական ակումբի միակ գնդակն էլ խփեց վետերան հարձակվող Խորխե Մոլինան։

Այսպիսով, «Ատլետիկոն» առաջնությունը հիանալի մեկնարկեց և 3 միավորով այժմ 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Գրանադան» անցկացրած 3 խաղից հետո ունի 6 միավոր և «Բետիսի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023