Բարսելոնան հիանալի մեկնարկեց առաջնությունը🎥

Բարսելոնան հիանալի մեկնարկեց առաջնությունը🎥

28/09/2020 - 01:03

Ավարտվեց իսպանական Լա լիգայի 3-րդ տուրը, որի շրջանակում պայքարի մեջ մտավ նաև «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբը առաջին երկու տուրերը բաց էր թողել։

Առաջ ընկնելով՝ նշենք, որ «բլաուգրանասը» Ռոնալդ Կումանի գլխավորությամբ առաջին պաշտոնական խաղում բավականին լավ տպավորություն թողեց և 4։0 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ։

Բոլոր գոլերը «Բարսայի» ֆուտբոլիստները խփեցին առաջին խաղակեսում․ դուբլի հեղինակ դարձավ Անսու Ֆաթին, մեկ անգամ աչքի ընկավ Լեո Մեսսին, ինչպես նաև Պաու Տորեսը գրավեց սեփական դարպասը։

Այսպիսով, «կապտանռնագույնները» բավականին վստահ մեկնարկեցին առաջնությունը և վաստակած 3 միավորով զբաղեցնում են 10-րդ հորիզոնականը։ Կումանի սաները մի շարք մրցակիցների համեմատ էլ 2 հանդիպում քիչ են անցկացրել, իսկ «դեղին սուզանավն» անցկացրած 3 խաղից հետո ունի 4 միավոր և հանգրվանել է 8-րդ հորիզոնականը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023