Author Archives: Miqayel

Յուվենտուսը վերադառնում է լավագույն եռյակ🎥

Իտալական Ա սերիայի շրջանակում վերջապես կայացավ 3-րդ տուրից հետաձգված «Յուվենտուս» – «Նապոլի» հանդիպումը։ Այս խաղը պետք է կայանար դեռևս 2020 թվականի հոկտեմբերին, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այն մի քանի անգամ անորոշ ժամանակով հետաձգվեց։ Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա այն բավական ակտիվ մեկնարկեցին թուրինյան ակումբի ֆուտբոլիստները, ովքեր 13-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ […]

Ինտերը հսկայական առավելություն է ստանում հետապնդողների նկատմամբ🎥

Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 28-րդ տուրից հետաձգված «Ինտեր» – «Սասուոլո» հանդիպումը։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին միլանյան ակումբի ֆուտբոլիստները, ովքերը արդեն 10-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ Էշլի Յանգի կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն։ Բելգիացի գոլահարն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում աչքի ընկավ 21-րդ անգամ և լավագույն ռմբարկուների շրջանակում զբաղեցնում […]

Պորտու – Չելսի․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Պորտուն» սեփական հարկի տակ կմրցի «Չելսիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա Պրեմիում» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բավարիա – ՊՍԺ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Բավարիան» Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կմրցի ՊՍԺ-ի դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Վինիսիուս․ «Մրցաշրջանի լավագույն պահն էր»

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել նաև հանդիպման հերոսներից մեկը՝ Վինիսիուս Ժունիորը, ով երկու անգամ գրավեց Ալիսոն Բեկերի դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ։ «Հիանալի հաղթանակ էր․ մրցաշրջանի լավագույն պահն էր։ Դո՞ւբլը։ Մարդիկ իմ մասին շատ են դրդում […]

Հայաստանի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ապրիլի 7-ին ՖԻՖԱ -ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականն այդ աղյուսակում իր դիրքը բարելավել է 9 հորիզոնականով՝ 99-ից բարձրանալով 90-րդ տեղ։ Այդ ցուցանիշով Հայաստանը եվրոպական հավաքականների շրջանակում գրանցել է լավագույն արդյունքը։ Երկրորդ լավագույնը Սերբիայի հավաքականն է, որը բարելավել է 5 հորիզոնականով՝ 30-ից դառնալով 25-ը։ […]

Դե Բրոյնե․ «Սիթին ձգտում է հաջողության և տալիս է ինձ ամեն ինչ»

Ինչպես գիտեք, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Ըստ նոր պայմանագրի՝ բելգիացի ֆուտբոլիստը «քաղաքաբնակների» կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ 29-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի ստորագրումից հետո կիսվել է իր տպավորություններով․ «Ես չեմ կարող երջանիկ չլինել։ Այն պահից, ինչ ես 2015 թվականին տեղափոխվել եմ «Մանչեսթեր Սիթի», ինձ զգում եմ […]

Պաշտոնական․ Կևին դե Բրոյնեն երկարաձգեց պայմանագիրը Մանչեսթեր Սիթիի հետ

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակուբը նոր պայմանագիր է կնքել կիսապաշտպան Կևին դե Բրոյնեի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ըստ նոր պայամանգրի՝ բելգիացի ֆուտբոլիստը «քաղաքաբնակների» կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ Կևին դե Բրոյնեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ Այդ ժամանակ մանկունյական ակումբը խաղացողի տրանսֆերի դիմաց «Վոլֆսբուրգին» […]

Սիթի – Բորուսիա հանդիպման մրցավարը խաղից հետո ինքնագիր է խնդրել Հալանդից🎥

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։ Գերմանական ակումբի կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև 20-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդը՝ աչքի ընկնելով գոլային փոխանցումով։ Նա 84-րդ րոպեին օգնեց գոլի հեղինակ դառնալ թիմի ավագ Մարկո Ռոյսին։ Այս հանդիպման հետ ամենաուշագրավ իրադարձությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հանդիպումն արդեն ավարտվել […]

Ռոյսը գերազանցել է Լևանդովսկու ցուցանիշը

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին»։ Դորտմունդյան ակումբի կազմում հանդիպման 84-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը՝ հաշիվը դարձնելով 1։1։ Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, Չեմպիոնների լիգայի շրջանակում 31-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում խփել է 18-րդ գոլը՝ դառնալով մրցաշարի շրջանակում ակումբի լավագույն ռմբարկուն։ Այդ ցուցանիշով նա շրջանցել է Ռոբերտ Լևանդովսկու […]

1 1,401 1,402 1,403 1,404 1,405 1,926