Արսենալը հեշտությամբ լուծեց 1/4-ի խնդիրը. Մխիթարյանը փոխարինման մտավ (տեսանյութ)

Արսենալը հեշտությամբ լուծեց 1/4-ի խնդիրը. Մխիթարյանը փոխարինման մտավ (տեսանյութ)

15/03/2019 - 01:56

Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» հյուրընկալել էր «Ռենին»: Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում ֆրանսիական թիմը հաղթել էր 3:1 հաշվով:

Պատասխան մրցավեճում լոնդոնյան թիմը հաղթեց 3:0 հաշվով: Հանդիպման մեկնարկից 5 րոպե անց Օբամեյանգը բացել է հաշիվը: 10 րոպե անց Մայթլենդ-Նայլսը կրկնապատկել է հաշիվը: 71-րդ րոպեին քիչ առաջ փոխարինման մտած Մխիթարյանը կազմակերպել է «Արսենալի» գոլային գրոհը. Կոլաշինացի փոխանցումից հետո Օբամեյանգը դուբլ է ձևակերպել՝ հաշիվը դարձնելով 3:0:

Մխիթարյանը փոխարինման էր մտել 69-րդ րոպեին:

Ընդհանուր 4:3 հաշվով հաղթանակի շնորհիվ «Արսենալը» դուրս է գալիս քառորդ եզրափակիչ:


Մյուս հանդիպումների արդյունքները. *մուգ նշված են այն թիմերը, որոնք հաղթել են դիմակայությունում.

«Դինամո» Կ. – «Չելսի»՝ 0:5
«Կրասնոդար» – «Վալենսիա»՝ 1:1
«Զալցբուրգ» – «Նապոլի»՝ 3:1
«Բենֆիկա» – «Դինամո» Զ.՝ 1:0. լ.ր
«Ինտեր» – «Այնտրախտ» Ֆ.՝ 0:1
«Վիլյառեալ» – «Զենիթ» Ս.Պ.՝ 2:1
«Սլավիա» Պ. – «Սևիլիա»՝ 2:2. լ.ր

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023